Ընդունված է 2015թ. հունիսի 30-ին
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի 9.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման իրացնելու վերջնաժամկետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:
Սույն մասով սահմանված դեպքերում անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով և դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները, եթե վերջիններիս մասով օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. հուլիսի 17
Ստեփանակերտ
ՀՕ-37-Ն