Հակոբյան Արմեն Առնոլդի
Հակոբյան Արմեն Առնոլդի
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողով (անդամ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 19.06.1974
Կուսակցություն. Անկուսակցական
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»
Էլ. փոստ a.hakobyan@nankr.am

Ծնվել է 1974թ հունիսի 19-ին Ստեփանակերտ քաղաքում:

1991թ ավարտել Է Ստեփանակերտի համար 8 միջնակարգ դպրոցը:

1997թ ավարտել է ԱրՊՀ-ի «Գյուղատնտեսության մեքենայացում» բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

2004թ ավարտել է ՀՀ Երևանի մենեջմենթի համալսարանի  «Իրավագիտություն» բաժինը՝ ստանալով իրավաբանի որակավորում:

1994-1996թ ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

1996-1999թթ՝ «Գայանե» անհատական ձեռնարկության ինժեներ

1999թ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետև՝ բնակարանային և կոմունալ բաժնի 1-ին կարգի տեսուչ, ապա՝ ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր տնտեսագետ

2000թ՝ բնակարանային բաժնի վարիչ

2001-2004թթ՝ բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի վարիչ

2005-2006թթ՝ բնակարանային, կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ

2006-2008թթ՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, ունի ԼՂՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

2008-2020թթ՝ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Երախտագիտություն» (ԼՂՀ նախագահի թիվ 86-Ա հրամանագիր, 09102013), «Վաչագան Բարեպաշտ»(ԼՂՀ նախագահի թիվ 125-Ա հրամանագիր, 21102019) մեդալներով:

Արժանացել է ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության  «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալի (2013թ), ՀՀ Պաշտպանության նախարարության  «Գարեգին Նժդեհ» մեդալի (2015թ)  և գերատեսչական մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի: