

Ծնվել է 1984թ․ սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում:
2001թ․ ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցը:
2005թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժինը:
2007թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան:
2006-2007թթ․՝ ՀՀ «Վիվասելլ» ընկերության կոմերցիոն վարչության մասնագետ
2008-2013թթ․՝ ԱՀ ֆինանսների նախարարի օգնական
2013-2014թթ․՝ կառավարության աշխատակազմի ԱՀ վարչապետի վերահսկողական ծառայության իրավական վերլուծությունների բաժնի պետ
2014թ․՝ ԱՀ կառավարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ
2015թ․՝ ԱՀ վարչապետի օգնական
2015-2019թթ․՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: