Գրիգորյան Նելա Ենոքի
Գրիգորյան Նելա Ենոքի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (անդամ) 
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 29.07.1956
Կուսակցություն. «Ազատ հայրենիք»
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»
Էլ. փոստ n.grigoryan@nankr.am

Ծնվել է 1956թ հուլիսի 29-ին Ստեփանակերտ քաղաքում:

1973թ ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցը:

1977թ ավարտել է Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքի Լենինի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը:

1978-1992թթ՝  ԼՂԻՄ ՔԿԱԳ արխիվի գործավար

1987-1988թթ՝ Ստեփանակերտ քաղաքի ՔԿԱԳ բաժնի վարիչ

1993թ ավարտել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը:

1992-2020թթ՝  ԼՂՀ արդարադատության պետական վարչության Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 նոտարական գրասենյակի ավագ պետական նոտար

2020թ հունվարի 13-ից նույն նոտարական գրասենյակում ստանձնել է նոտարի օգնականի պաշտոնը:

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի աստիճան:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

2018թ ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: