

Ծնվել է 1980թ․ սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում:
1997թ․ ավարտել է Ստեփանակերտի Հ․ Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը:
1998-2000թթ․ ծառայել է Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանմունքում, ունի սերժանտի կոչում:
2002թ․ ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Տնտեսագիտություն» ֆակուլտետի «Տնտեսագիտություն և ինֆորմատիկա» բաժինը՝ ստանալով տնտեսագետ-ինֆորմատիկի որակավորոմ:
2002թ․՝ ԼՂՀ հարկային պետական վարչության պետ, այնուհետև՝ հարկային տեսչության հաշվառման հաշվետվությունների գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ
2005թ․՝ եկամուտների պլանավորման ընթացիկ հաշվետվությունների գանձման բաժնի գլխավոր մասնագետ
2011թ․՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ կառավարիչ, այնուհետև՝ Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ
2013թ․՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ
2014թ․՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Տող գյուղի մասնաճյուղի կառավարիչ
2016-2020թթ․՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Ստեփանակերտ քաղաքի մասնաճյուղի կառավարչի տեղակալ
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: