Ընդունված է 2014թ. սեպտեմբերի 18-ին
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Օրենք) 9.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված՝ համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանքներն արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար.».
2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«0401 |
կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման |
կաթնեղեն |
0402 |
կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
կաթնեղեն |
0403 |
թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց |
կաթնեղեն |
0901 |
սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող |
սուրճ |
0902 |
թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց |
թեյ |
0903 00 000 |
մատե կամ պարագվայական թեյ |
թեյ |
1507 |
սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ` ռաֆինացված կամ չռա- ֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
1508 |
գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ` ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
1509 |
ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
1512 11 910 |
արևածաղկի ձեթ |
ձեթ |
1512 19 900 |
արևածաղկի ձեթ |
ձեթ |
1515 21 900 |
եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ |
ձեթ |
1515 29 900 |
եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ |
ձեթ |
1602 |
պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից |
մսեղեն |
1604 |
պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից |
ձկնեղեն |
1605 |
պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ |
ձկնեղեն |
2001 |
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ |
պահածո |
2002 |
լոլիկներ (պոմիդոր)` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի |
պահածո |
2003 |
սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման |
պահածո |
2004 |
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից |
պահածո |
2005 |
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից |
պահածո |
2006 |
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված) |
պահածո |
2007 |
ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
պահածո |
2008 |
մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր` պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
պահածո |
2101 20 |
թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ և խտանյութեր, դրանց կամ թեյի (պարագվայական թեյի), մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք |
թեյ |
2105 00 |
պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ` կակաո պարունակող կամ չպարունակող |
պաղպաղակ |
2209 00 |
քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից |
քացախ |
2936 |
պրովիտամիններ, վիտամիններ |
վիտամին |
3002 20 000 |
պատվաստանյութ` մարդու համար |
պատվաստանյութ |
3002 30 000 |
պատվաստանյութ` կենդանիների համար |
պատվաստանյութ |
3003 |
դեղամիջոց` թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված |
դեղ |
3004 |
դեղամիջոց` թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար` փաթեթավորված մանրածախ առևտրի համար |
դեղ |
3304 |
կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ` արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ |
կոսմետիկա |
3305 |
մազերի խնամքի միջոցներ |
կոսմետիկա |
3401 |
օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)` օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով |
օճառ |
3402 |
մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ` օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից) |
օճառ |
3303 00 |
օծանելիք |
օծանելիք»: |
Հոդված 2. Օրենքի 9.3-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դրոշմապիտակները հարկային մարմնի կողմից տրամադրվում են դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա:
Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:
Ընդ որում, հայտով պահանջվող դրոշմապիտակների քանակության համար վճարման ենթակա գումարը կարող է պակասեցվել դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար ավել վճարված և հայտի ներկայացման օրվա դրությամբ չհաշվանցված և (կամ) չվերադարձված գումարների չափով:».
2) 5-րդ մասի «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9.4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող դրոշմապիտակ:»:
Հոդված 4. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը) և տեխնիկական պահանջները սահմանում է հարկային վերադաս մարմինը: Տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է ունենան «տեղական» մակագրությունը:»:
Հոդված 5. Օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար արտադրողի կողմից վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել և չեն վերադարձվել) վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով դիմումի հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:
Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցվում են հարկ վճարողի առկա և (կամ) հետագա հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում` վերադարձվում:
Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները կարող են հաշվանցվել նաև նոր ձեռքբերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց:»:
Հոդված 6. Օրենքի 9.7-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նախկինում նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի մոտ այդ ապրանքների դուրս գրման օրվա դրությամբ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն: Սույն մասին համապատասխան առաջացնող` դրոշմապիտակների գծով չմարված պարտավորության գումարի նկատմամբ հաշվարկվում են օրական տույժեր` «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով: Սույն մասով սահմանված` դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».
2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մաuին դիմումը uտանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, uտուգում է վնասված դրոշմապիտակների համապատաuխանությունը uույն հոդվածի 7-րդ մաuով uահմանված պահանջներին և ընդունում է որոշում oրենքի պահանջներին դրանց համապատաuխանության մաuին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնաuված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:»:
Հոդված 7.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
- Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20000, 3002 30000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20000, 3002 30000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ:
- ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20000, 3002 30000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20000, 3002 30000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
- ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
- Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2016 թվականի մարտի 31-ը ներառյալ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. հոկտեմբերի 4
Ստեփանակերտ
ՀՕ-32-Ն