Ավանեսյան Էլեոնորա Վյաչեսլավի
Ավանեսյան Էլեոնորա Վյաչեսլավի
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եվ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (անդամ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 16.12.1981
Կուսակցություն. Անկուսակցական
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»
Էլ. փոստ e.avanesyan@nankr.am

Ծնվել է 1981թ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտ քաղաքում:

1998թ ավարտել է ԱրՊՀ-ին կից վարժարանի ֆիզիկամաթեմատիկական հոսքը:

2002թ ավարտել է ԱրՊՀ «Ֆիզ-մաթ» ֆակուլտետի «Ֆիզիկա» բաժինը:

2004թ ավարտել է ԱրՊՀ «Ֆիզ-մաթ» ֆակուլտետի «Ֆիզիկա» բաժնի մագիստրատուրան:

2008թ ավարտել է ԱրՊՀ «Ֆիզմաթ» ֆակուլտետի ասպիրանտուրան:

2010թ՝ ՀՊԱՀ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ  

2016թ՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի դեկանի պաշտոնակատար

2017թ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի դասախոս

2019թ՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ֆիզիկայի դասախոս

2019-2020թթ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2003թ մասնակցել է «Երիտասարդ գիտնականների ազգային երրորդ գիտաժողովին» ՝ ներկայացնելով «Ջուր-իոնային կանալ փոխգործակցություն» թեման:

2004թ մասնակցել է ԱրՊՀ ուսանողների առաջին գիտաժողովին, ներկայացնելով «Էլեկտրական հոսանքի ազդեցությունը իոնային կանալի վրա» թեման, որը հետագայում տպագրվել է ԱրՊՀ թերթում:

1995-2005թթ՝ ձյուդո մարզաձևի մարզիչ: Ունի սև գոտի I դան կարգ:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: