

Ծնվել է 1974թ․ հունիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում:
1991թ․ ավարտել է Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցը:
1996թ․ ավարտել է ԱրՊՀ «Գյուղմեքենայացում» բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
Տասնյոթ տարեկանից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմի մարտական գործողություններին, ինչպես ֆիդայական ջոկատներում,այնպես էլ կանոնավոր բանակում:
1997թ․՝ «Արցախգազ» ՓԲԸ վարպետ
1999-2020թթ․՝ «Արցախգազ» ՓԲԸ գազատրանսպորտային ծառայության պետ
2011-2015թթ․՝ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Արցախի Հանրապետության Վետերանների միության անդամ է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Արիության համար», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով, «Արցախի Հանրապետության 20 ամյակ», «ԼՂՀ մատուցած ծառայութլունների համար» հուշամեդալներով, «Ֆիդայիներ» շքանշանով: Արժանացել է գերատեսչական մի շարք պատվոգրերի: