
Աղաջանյան Սեվակ Սուրիկի

Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ.
09.07.1975
Կուսակցություն. «Միասնական հայրենիք»
Խմբակցություն. «Միասնական հայրենիք»
Էլ. փոստ s.aghajanyan@nankr.am
Ծնվել է 1975թ․ հուլիսի 9-ին ՀՀ Կիրովական քաղաքում: Այնուհետև տեղափոխվել և բնակվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում:
1992թ․ ավարտել է Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոցը:
1992-1994թթ․ մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին:
1995թ․ շնորհվել է սպայի կոչում և մինչև 2019թ․ զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
2006թ․ ավարտել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
2019թ․՝ զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնականի պաշտոնից մայորի կոչումով անցել է զինվորական կենսաթոշակի և զորացրվել ՀՀ ԶՈւ պահեստազոր:
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: