

Ծնվել է 1987թ․ դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքում:
1999-2002թթ․ հաճախել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը:
2004թ․ ավարտել է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի միջնակարգ դպրոցը:
2005-2007թթ․ ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
2010թ․ ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «Պատմություն» բաժինը:
2012թթ․ ավարտել է ԱրՊՀ–ի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի «Հայաստանի հարակից երկրների պատմություն» բաժինը՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան:
2010-2015թթ․՝ Ստեփանակերտի Վ․ Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ
2015թ–ից՝ «Մտքի ուժը» հասարակական կազմակերպության նախագահ
2016-2019թթ․ աշխատել է ԱՀ ՄԵՀԶ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի վարիչ
2018թ․ ընտրվել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության վարչության անդամ:
2019թ-ից՝ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության «Հետհաշվարկ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի հեղինակ-վարող
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: