

Ծնվել է 1961թ․ հուլիսի 15-ին Ստեփանակերտ քաղաքում:
1978թ․ ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1978-1979թթ․ աշխատել է Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայանում՝ որպես սանիտար:
1986թ․ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ ստանալով թերապևտի որակավորում:
1986թ-ից՝ Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ
1989թ․՝ նույն պոլիկլինիկայի սրտաբան
2004թ․ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2008-2010թթ․՝ ԱՀ առողջապահության նախարարության «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրեն
2010թ-ից՝ նույն պոլիկլինիկայի սրտաբան
2014թ․՝ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ
2016-2018թթ․՝ ԱՀ առողջապահության նախարար
2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (2011թ․)