

Ծնվել է 1965թ. օգոստոսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։
1983թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1990թ. գերազանցությամբ ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմության ֆակուլտետը։
1991-1992թթ. դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում: Նույն ժամանակահատվածում մասնակցել է նաև գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը:
1992թ. դեկտեմբեր-1993թ. սեպտեմբեր` ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ
1993թ. սեպտեմբեր-1995թ. հունվար` Գերագույն խորհրդի նախագահի օգնական
1995- 1998թթ.` ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար
1998թ. հունվար-1998թ. դեկտեմբեր` ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետ
1998թ. դեկտեմբեր նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
2000թ. ապրիլ ընտրվել է «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական շարժման համանախագահ:
2002թ. հոկտեմբեր նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար
2004թ. դեկտեմբեր` նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար։
2005թ. հունվար ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով: 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015թ. մայիսի 21-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ է։
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 106-Ա հրամանագիր, 01.09.2008թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (N384, 2018թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ։