«Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                  Ընդունված է 2013թ. հոկտեմբերի 31-ին

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված  (սեղմված) բնականգազերի, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրիկետ`օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի`օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան.».

2) «բացօթյա առևտուր» հասկացության «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.

3) «առևտրի կենտրոն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.    «առևտրիկենտրոն»`առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտական (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններ.

«առևտրի իրականացման վայր` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ.

առևտրիիրականացմանվայրիվաճառատեղ`առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.

խանութ`առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրամաս, որն ունի առևտրական դահլիճ.

կրպակ`առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ.

վաճառատեղ (վաճառասեղան)`սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայրում առևտուր իրականացնելու համար մեկ և ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան).

դրոշմապիտակ` սահմանվածչափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշ, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիանև հերթական համարը հնարավորություն են տալիս նույն ականացնել դրանով դրոշմավորված ապրանքարտադրողին կամ ներմուծողին:»:

 

Հոդված 2.Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը:»:

 

 Հոդված 3. Օրենքի 3.1-ին հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «առևտրի իրականացման վրաբառերից հետո լրացնել «ինչպես նաև առևտրային այլ գործունեություն  իրականացնողների վրա բառերը։

 

 Հոդված 4.Օրենքի 4-րդհոդվածի 7-րդմասի «Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:

 

 Հոդված 5.Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի երկրորդ պարբերությունում «վկայականի» բառը փոխարինել «պետական հաշվառման»  բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված  (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.

2) 15-րդ մասի «ա» կետում «առանձնացված տաղավարներում և կրպակներում» բառերը փոխարինել «առանձնացված կրպակներում» բառերով.

3) 17-րդ մասի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված  (սեղմված) բնական գազերի,  հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.

4) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախառ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերի:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.7-րդ հոդվածներով`

 

«Հոդված 9.1. Ապրանքների դրոշմավորումը

 

1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:

2. Եթե սույն հոդվածով այլ բանսահմանված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող՝մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող՝ սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:

4. Սույն օրենքի 9.1-9.7-րդ հոդվածների կիրառման լիազոր մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նառընթեր հարկային պետական ծառայությունը:

5. Սույն օրենքի 9.2-րդ հդվածում նշված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների դրոշմավորմանը, դրոշմապիտակների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 Հոդված 9.2. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներ մուծված՝շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված հետևյալ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է.

 

Ծածկա­գիրն ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքա­խմբիհամառոտանվանումը

2201

ջրեր` ներառյալ բնական կամարհեստական

հանքայինջրերը, գազավորված կամչգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման

 

ջուր

2202

ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

 

ըմպելիք

2203

Գարեջուր

գարեջուր

2208

ապրանքային դիրքին դասվող` մինչև 9 %

սպիր­տայ­­նությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլները

 

կոկտեյլ

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր,

չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

 

Հոդված 9.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում

                       արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա

                       ապրանքների դրոշմապիտակների տրամադրման կարգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային մարմնից`մինչև այդ ապրանքների օտարումը:

2. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունումգրանցված (հաշվառված) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` նրանց կողմից դրոշմապիտակների ձեռքբերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում:

3. Դրոշմապիտակները հարկային մարմնի կողմից տրամադրվում են դրոշմապիտակի ձեռքբերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա:

Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած անձի լիազորած ֆիզիկական անձին` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

4. Դրոշմապիտակներ ձեռքբերելու համար սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`

1) դրոշմապիտակների ձեռքբերման հայտ.

2) դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճեն.

3) նախկինում ձեռքբերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվություն, բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի.

4) դրոշմապիտակ ստացող անձի լիազորած անձի անձնագրի պատճեն:

Հայտի ընդունումը մերժվում է սույն մասում նշված փաստաթղթերը ոչ լի արժեք ներկայացված լինելու դեպքում, ինչը հայտ ներկայացրած անձին չի զրկում փաստաթղթերը լիարժեք դարձնելուց հետո կրկին դիմելու  իրավունքից:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

6. Հարկային մարմինները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ըստ դրոշմապիտակների տեսակների:

Քարտում նշվում են տրամադրված կամ հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

7. Սույն հոդվածով նախատեսված հայտի և հաշվետվության ձևերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

 

 Հոդված 9.4.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում

                        արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա

                        ապրանքների դրոշմապիտակներով դրոշմավորման 

                        (վերադրոշմավորմանկանոնները

 

1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն ձեռքբերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչ և այդ ապրանքների օտարումը:

3. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:

4. Ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքախմբի համար դրոշմապիտակի փակցման տեղը) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

5. Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

 

 Հոդված 9.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում

                     արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների

                    դրոշմապիտակների  նմուշներիտեխնիկական  պահանջների

                    և  արժեքի սահմանումը, դրոշմապիտակները կիրառության

                     մեջ դնելը և կիրառությունից հանելը

 

1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը, ըստ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքատեսակների և տարողության) և տեխնիկական պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը: Տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակների վրա պարտադիր է «տեղական» մակագրությունը:

2. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:

3. Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյա լնմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Դրոշմապիտակների սահմանված արժեքը հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր տարվա սկզբից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն մասով սահմանված ժամկետում դրոշմապիտակների արժեքը չհրապարակվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակի նախորդ տարվա արժեքը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում և կիրառությունից հանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում:

 

Հոդված 9.6. Օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար

                    վճարված գումարների` հարկ վճարողի պարտավորությունների

                    դիմաց հաշվանցումը

 

1. Օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվելևչենվերադարձվել) հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով դիմումի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն   ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մասով` նաև նախկինում ձեռքբերված դրոշմապիտակների օգտագործման  մասին մաքսային մարմին ներկայացված հաշվետվության պատճենի) հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:

 

 Հոդված 9.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում

                       արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա

                       ապրանքների  դրոշմավորմանհամարձեռք բերված և 

                       չօգտագործված (այդ թվումվնասված) դրոշմապիտակների

                       վերադարձը

 

1. Ձեռքբերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմին` համապատասխան արտադրությունը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում:

2. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում:

3. Փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա  20-ը ներառյալ:

4. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետների ցուշացնելու, սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմինների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվադրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը և տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:

5. Սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված` պիտանելիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե համապատասխան հաշվարկային և այլ փաստաթղթերով հիմնավորվում է, որ տվյալ ապրանքները պիտանելիության (պահպանման) ժամկետի ընթացքում չեն իրացվել և այդ ժամկետի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս են գրվել:

6. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Հարկային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Դրական որոշման դեպքում չօգտագործված և հետ ընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:

7. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները հարկային մարմնի կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները`

1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևան դրոշմապիտակի սերիան և դրա կենտրոնական մասը.

3) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածների 4-րդ մասերի երկրորդ պարբերություններում «վկայականի» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:

 

Հոդված 9.Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Տեղական ինքնակառավարման մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով հաշվետու են` շրջաններում` շրջանիվարչակազմիղեկավարին, Ստեփանակերտում`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:»:

 

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր պարբերությունով.

«Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:»:

 

Հոդված 11. Օրենքի 19-րդհոդվածում`

1) 4-րդ մասի «ա» և «բ» կետերում «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված  (սեղմված) բնականգազերի, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

 «6. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածիպահանջները պարտադիր են 2016 թվականի հունվարի 1-ից:».

3)  7-րդ մասում  «2013» թիվը փոխարինել «2016» թվով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:    

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել մինչև 2014 թվականի հունիսի  30-ը ներառյալ:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ̀                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ    

 

 

 

 

 

15 նոյեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-40-Ն