ԼՈՒՐԵՐ
Կմեկնարկեն Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները
20 մայիսի 2020

 

Մայիսի 21-ին ժամը 10:00-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում կգումարվի նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

Առաջին նստաշրջանի օրակարգը կանոնակարգված է օրենքով և ներառում է հետևյալ հարցերը՝

  1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
  2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն
  3. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրություն
  4. Մշտական հանձնաժողովների ստեղծում
  5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

 

ԼՈՒՐԵՐ