
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով նախօրեին Արցախ է ժամանել՝ մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահները առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ամփոփել են խորհրդարանական համագործակցության անցած ժամանակաշրջանը և վստահություն հայտնել, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ:
Առավոտյան տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Աշոտ Ղուլյանը և Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, այցելել Շուշի ու ծաղիկներ խոնարհել բերդաքաղաքը ազատագրողներին նվիրված և Վազգեն Սարգսյանի հուշարձաններին: