ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 11-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2020Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ժամը 1100

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 27 պատգամավոր, բացակա՝ 6-ը:

Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք: Վերջին տարիներին չեմ հիշում, որ մենք հենց փետրվարի 20-ին ենք հերթական նիստ անցկացրել, այս անգամ մեր հանձնաժողովային քննարկումներն ավարտվել են հենց պետական տոնի՝ Վերածննդի օրվա նախօրյակին՝ երեկ, դրա համար էլ մենք այսպիսի հիշարժան օր ենք գումարում 6-րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատանքային՝ վերջին, 11-րդ նստաշրջանի, 1-ին հերթական նիստը: Իսկ դա ինքնին շատ լավ առիթ է մեր աշխատանքները սկսել շնորհավորանքներով: Փետրվար ամիսը մեր նորագույն պատմության բախտորոշ և կտրուկ իրադարձությունների իսկական խտացում է և այդ իրադարձությունների օրացույցում փետրվարի 20-ը իրավամբ համարվում է 1988թ. մեկնարկած ղարաբաղյան շարժման, մեր ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պաշտոնական մեկնակետ: 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, և դրանից հետո, փաստորեն մենք մտանք բոլորովին այլ պատմական և քաղաքական իրողությունների մեջ: 32 տարի առաջ՝ հենց այս օրերին, Արցախի ժողովուրդը ճանաչվեց աշխարհի կողմից, որպես իր  ոտնահարված իրավունքների և ազատությունների և պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու համար պայքարի ելած հանրություն, որի վճռականությունը շուտով համակողմանի աջակցություն ստացավ համայն հայության կողմից՝ մայր հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների կողմից: Ղարաբաղյան շարժման արդյունքն այսօր Արցախի Հանրապետությունն է, որի միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր գլխավոր քաղաքական նպատակը: Թույլ տվեք շնորհավորել մեր դահլիճում ներկա, 1988թ. ազատագրական պայքարի առաջամարտիկներին, բոլոր այն մարդկանց, ովքեր այս դահլիճում չեն, բայց ջանք ու եռանդ չեն խնայել ազատության իդեալներն իրականություն դարձնելու համար: Ուզում եմ դահլիճում ներկա բոլոր անձանց, պատգամավորների, աշխատակազմի և հրավիրվածների անունից էլ շնորհավորել մեր ողջ ժողովրդին և մաղթել կամք և նորանոր հաջողություններ: Հավերժ փառք ու հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով մեզ մոտեցրել են այս հաղթական օրերին: Այսքանը, որպես շնորհավորանք և, երևի փետրվարի 20-ի խորհրդի հիշեցում: Ուզում եմ նաև համառոտ անդրադառնալ մեր հաջորդ ամիսների և օրերի ժամանակացույցին: Երեկ՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մենք դրան անդրադարձել ենք, բայց քանի որ այսօր լրիվ կազմով ենք հավաքված՝ ուզում եմ հիշեցնել, որ հաշվի առնելով այն  քաղաքական կարևոր իրադարձությունները, որոնք արդեն նախանշված են՝ մարտի 31-ը նշանակված է Արցախի Հանրապետությունում հերթական համապետական ընտրությունների՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունների օր, և պարզ է, որ արդեն գոյություն ունի որոշակի ժամանակացույց՝ նախընտրական քարոզչության ժամանակահատված, ուստի նաև նկատի ունենալով, որ խորհրդարանում շրջանառության մեջ գտնվում են բավականին պատկառելի թվով օրենքի նախագծեր, մենք երեկ այսպիսի առաջարկություն և նախանշում են քարել: Մենք փետրվարի 20-ի այսօրվա հերթական նիստով, ինչքանով որ օրենքի նախագծերը պատրաստ են կանդրադառնանք դրանց, մարտ ամսում հավանաբար մենք նիստ չենք գումարի, եթե արտահերթ որևէ բան չլինի: Հաշվի առնելով, որ խորհրդարանի քաղաքական ուժերը գտնվելու են նախընտրական քարոզչության մեջ, ապրիլին ամենայն հավանականությամբ, ես բոլոր այս նախանշումները անում եմ ամենայն հավանականությամբ, մենք կունենանք հերթական նիստ և խորհրդարանը իր լիազորությունները կավարտի իր լիազորությունները մայիսի 21-ին: Մայիսի 21-ին կլինի՝ 7-րդ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի օր և մինչև մայիսի 21-ը մենք կաշխատենք նաև սպառել խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող և արդեն նստաշրջանի օրակարգ ընդգրկված օրենքի նախագծերը: Այսքանը որպես ներածական, նախաբան, և մեր հաջորդ օրերի, ամիսների աշխատանքային պլան: Այժմ՝ ես առաջարկում եմ գրանցվել պատգամավորներին: Գրանցում: Ներկա՝ 27, բացակա՝ 6: Բոլոր դեպքերում Ազգային ժողովի նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական նիստը հայտարարում եմ բացված:

Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշատ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բալայան: Մենք, ինչպես բոլոր նստաշրջանների մեկնարկին, այս պահին նույնպես անդրադառնալու ենք այն թեմաներին, այն հարցերին ու օրինագծերին, որոնք այս պահին շրջանառության մեջ գտնվելով՝ արդեն արժանացել են հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացության, կարող է նաև եզրակացությունները չլինեն դրական, բայց այս դեպքում դրական եզրակացության են: Ես ձեր քննարկմանն են ներկայացնում Ազգային ժողովի 6-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Որոշման նախագծով՝ մենք ունենք երկու խումբ, երկու բաժին նախագծեր: Առաջին բաժնում մենք ունենք այն նախագծերը, որոնք ներառվում են նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում մնացած հարցերն են և պարտադիր քննարկման ենթակա հարցերը: Այս բաժնում մենք ունենք երեք հարց՝ «Փրկարարական ծառայության կանանագիրքը հաստատելու մասին» նախագիծն է, որը ներկայացված է երկրորդ ընթերցմամբ: Հաջորդ նախագիծը մեր նստաշրջանում վաղուց մնացած Մտքի, խղճի, դավանանքի, ազատության և կրոնական կազմակերպությունների նախագիծն է, կից փաթեթով՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ մեկտեղ և մենք ունենք պարտադիր քննարկման մեկ հարց՝ «Քաղաքացիական ծառայության խորհրդի 2019թ. գործունեության մասին» տեղեկությունները: Հաջորդ բաժնում նստաշրջանի օրակարգի մենք ունենք՝ կանոնակարգի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն, 6-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկման առաջարկվող այն հարցերը, որոնք հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն: Այսպիսի հարցեր ունենք մեր այսօրվա օրակարգում: Դրանք յոթն են, և այս հարցերը մենք ներառում ենք նստաշրջանի օրակարգ, և դրանց մեծ մասը կընդգրկվեն նաև այսօրվա նիստի օրակարգում:

Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ: Հարցեր չկան:

Աշոտ Ղուլյան – Հարգելի պատգամավորներ, քվեարկության է ներկայացվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Վահրամ Բալայան - Ազգային ժողովի՝ փետրվարի 20-ի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է պարոն Ղուլյանին: Փետրվարի 20-ի նիստի օրակարգի նիստը՝ քիչ առաջ արդեն նշեցի, ընդգրկում է մեր հաստատված օրակարգից այն հարցերը, որոնք հանձնաժողովների կողմից առաջարկվել են և արդեն պատրաստ են քննարկման, ըստ այդմ, նիստի օրակարգը արդեն ձևավորվում է հենց այդ տրամաբանությամբ: Առաջին բաժնում ունենք «Փրկարարական ծառայության» կանոնագիրքը հաստատելու մասին»՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացվող նախագիծը իսկ երկրորդ բաժնում մենք ունենք յոթ օրենքի նախագիծ: Օրենքի նախագծերից բացի, այսօրվա նիստի օրակարգում մենք ունենք նաև հարցեր Հանրապետության նախագահին, Կառավարության անդամներին ու պատգամավորական հայտարարությունները:

Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ:

Աշոտ Ղուլյան – Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության, Ազգային ժողովի՝ փետրվարի 20-ի նիստի օրակարգը հաստատելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումը ընդունված է: Մենք ունենք հաստատված նստաշրջանի օրակարգը և նաև այսօրվա նիստի: Այժմ անցնում ենք օրակարգային հարցերի քննարկմանը և առաջինը այս շարքից՝ «Փրկարարական կանոնագիրքը հաստատելու մասին» նախագիծն է, այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, խնդրեմ:

Վլադիկ Խաչատրյան -  Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, 2-րդ ընթերցմամբ ձեզ եմ ներկայացնում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կանոնագիրքը, քանի որ առաջին ընթերցման ժամանակ, նրա բովանդակությունը ես կարողացել եմ ներկայացնել ձեզ, ու այս ընթացքում որևէ առաջարկ չենք ստացել, ուստի առաջարկում եմ ընդունել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր կան պարոն Խաչատրյանին, խնդրում եմ գրանցվել: Կանոնակարգի համաձայն, հարցեր կարող են տալ այն պատգամավորները, ովքեր առաջարկություններ ունեն: Այդպիսիք չեն եղել, հետևաբար այս պահին նաև հարցեր չունենք: Շնորհակալություն, պարոն Խաչատրյան: Ազգային ժողովի գլխադասային եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահ տիկին Ժաննա Գալստյանը:

 Ժաննա Գալստյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգարժան գործընկերներ, ինչպես նշեց օրինագծի հեղինակը: Փրկարար ծառայության կանոնագիրքը առաջին ընթերցումից հետո հանձնաժողով որևէ առաջարկություն չի մտել, ուստի հանձնաժողովը խնդրում է ձեզ օրինագիծը ընդունել օրենքի տեսքով, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գալստյան: Այս դեպքում էլ, քանի որ հարցեր չենք ունեցել, չեն լինելու հարցեր, կարող եք նստել: Եթե կա ցանկություն մտքերի փոխանակության՝ ընդհանուր, սա արդեն վերաբերում է օրենքի նախագծին և կանոնագրքի բովանդակությանը և տրամաբանությանը: Ելույթների համար ցանկություն չկա: Մենք ամփոփում ենք, և այժմ անցնում ենք քվեարկության: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 27 դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, «Փրկարարական ծառայության կանոնագիրքը» հաստատված, շնորհավորում ենք, պարոն Խաչատրյան, և շատ մեծ հույսեր ունենք, որ սա կլինի խորհրդարանի կողմից աջակցություն մեր փրկարարական ծառայության և ընդհանրապես արտակարգ իրավիճակների վարչության գործունեությունը ճիշտ կազմակերպելու ուղղությամբ: Շնորհակալություն, Դուք կարող եք գնալ:

Մեր օրակարգում հաջորդ հարցերում մենք մի փոքր փոփոխություններ կանենք՝ հաշվի առնելով զեկուցողների ներկայությունը: Հաջորդը՝ քննարկման ենք ներկայացնում «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» նախագիծն է, որից հետո կորոշենք: Այստեղ պետաիրավական հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծերի շարքն է: «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» նախագիծը Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ: Այսօր, իրոք տոն օր է, որովհետև 2017թ. հանրաքվեի միջոցով մենք ընդունել ենք մեր գործող այսօրվա Սահմանադրությունը: Թեկուզ Սահմանադրության օր չէ, բայց կարևորագույն փուլ է սահմանադրական պատմության մեջ:

Հարգարժան խորհրդարան, ձեր քննարկմանն է ներկայացվում  «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Քրեական օրենսգրքի 55-րդ և 62-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում, դրանցով նախատեսված իրավակարգավորումներ միջև ի հայտ եկած որոշակի խնդիրների լուծմամբ: Քրեական օրենսգրքի կալանքը գործառությամբ 55-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ կալանքը չի նշանակում դատավճիռը կայացնելու պահին 16 տարին չլրացած անձանած, հղի կանանց կամ խնամքի մինչև 8 տարեկան երեխա ունեցող անձանած նկատմամբ: Մարդասիրական դրդումներով նախատեսված՝ այս նորմը կկիրառվի պրակտիկայում, որոշ դեպքերում կարող է հանգեցնել դրանում ընդգրկված անձանց նկատմամբ ավելի խիստ և անչափ պատժի նկատմամբ: Հիշյալ խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ համապատասխան հոդվածի սանկցիան՝ կալանք և ազատազրկում պատժատեսակներից բացի չի նախատեսվում այլ պատժատեսակ: Այդպիսի պայմաններում տվյալ անձի նկատմամբ կիրառելի է դառնում միայն ազատազրկումը, ինչն ավելի խիստ պատժատեսակ է, քան կալանքը: Օրենսգրքի ուսումնասիրությունից հետևում է, որ նման խնդիր առկա է, եթե ստանում է հանցակազմերի դեպքում: Ազատազրկում պատժատեսակի նշանակումը, կոնկրետ գործող ոչ համաչափ գնահատելու դեպքում դատարանի վճռից (չի լսվում) քան օրենսգրքի 62-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ: Անգամ դրա հիմքերի բացակայության դեպքում, անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով: Օրենսդրի կողմից վերը հիշատակված հանցակազմերի սանկցիաների սահմանման նման իրավակարգավորումները հանգեցնում է գործնական խնդիրների այնքանով, որքանով դրանցում չի նախատեսում կալանք պատժատեսակից ավելի մեղմ պատժատեսակ: Սույն օրենքի նախագծով նախատեսվում է քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ մասով. դատավճիռը կայացնելու պահին 16 տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքի մեջ գտնվող մինչև 8 տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով սահմանված ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենքի օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով՝ նախատեսված ամենավսեմ պատժատեսակը կալանքն է և նախատեսված մյուս պատժատեսակների նշանակումը դատարանը գտնում է ոչ համաչափ կամ կարող է նշանակել համապատասխան հոդվածով նախատեսված մյուս պատժատեսակներից որևէ մեկը: Սակայն տվյալ պատժատեսակի համար համապատասխան հոդվածով նախատեսված նվազագույն չափից ավելի ցածր չափով: Նման կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այնպիսի իրավիճակներից. 1) երբ 55-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով չկարողանալով կիրառել կալանք պատժատեսակը ստիպված է լինում կիրառել ավելի խիստ պատժատեսակ՝ ազատազրկում, դրանով իսկ նշված մարդասիրական նորմի հետապնդած նպատակը կամ ղեկավարվելով Սահմանադրության 51-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով կհայտնի օրենքով սահմանված պատիժը ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինենք կատարված արարքին: Ազատազրկում պատժատեսակի նշանակումը կոնկրետ գործող  ոչ անհամաչափ գնահատելու դեպքում, դատարանին ոչինչ չէր մնում, քան օրենսգրքի 62-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ՝ անգամ դրա հիմքեր բացակայության դեպքում, անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով: Նախատեսվող կարգավորումը ազատազրկում, պատժատեսակ կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում, դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռվում նշանակել ավելի մեծ պատիժ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան, եթե հարցեր ունեք հիմնական զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն պարոն Դանիելյան: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար, հրավիրվում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան – Ողջույն բոլորին, հեղինակը ներկայացրեց: Ըստ էության փոփոխությունը այդքան էլ ծավալուն չէ, բայց բովանդակային առումով կարծում եմ՝ արդարացված է և տեղին: Մենք հանձնաժողովի նիստում նույնպես քննարկել ենք օրենքի նախագիծը՝ մենք տվել ենք դրական եզրակացություն, և հիմա էլ առաջարկում եմ քվեարկել օրենքի նախագծի օգտին և այն ընդունել որպես օրենք: Եթե հարցեր կան, խնդրեմ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Քանի որ հարցեր չեն եղել, մենք քննարկել ենք հանձնաժողովում, և կարծես թե՝ եկել ենք միասնական եզրակացության, որ օրենքը ավելի շատ մարդասիրական բնույթի է՝ հաշվի առնելով քրեական օրենսգրքի որոշակի կարգավորումներ: Եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, չկա: Մենք անցնում ենք քվեարկության: «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու վերաբերյալ, Ազգային ժողովի որոշման նախագիծն է հիմա քվեարկվում: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: Հաջորդ նախագիծը՝ «Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցն է: Այս հարցերը շարունակում է ներկայացնել արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Հարգարժան խորհրդարան, ձեր քննարկմանն է ներկայացվում «Նոտարիատի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունումը բխում է Արցախի Հանրապետության տարածքում գործող բոլոր նոտարների կողմից, Նոտարիատի մասին օրենքի 27-րդ հոդվածով ամրագրված գործողությունների իրականացման միասնական կարգ սահմանելու մասին: 27-րդ հոդվածով նախատեսվում է նոտարական գործողություններ՝ երկու տասնյակից ավել գործողություններ, ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ օրենքում կատարել լրացումներ հետևյալ բովանդակությամբ: Նոտարի կողմից, նոտարական գործողությունների իրականացման կարգը սահմանում է արդարադատության նախարարը: Նման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում են նոտարական պալատի կողմից: Նոտարական պալատում  գործում է միասնական պրակտիկայի ամփոփման հանձնաժողով, որը նման կարգը մշակում է, ուստի անհրաժեշտություն է առաջացնում նման լրացում կատարել մեր օրենքում, որպեսզի նման պրակտիկան ապահովի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Հարցեր ունե՞նք հիմնական զեկուցողին: Հարցեր չկան, շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, խնդրեմ, պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան – Այստեղ ևս կարծում եմ՝ երկար խոսելու բան չկա: Փոփոխությունն էլ շատ սեղմ ծավալ ունի: Հեղինակը հիմնականում ներկայացրեց բովանդակությունը, որ միասնական կարգի անհրաժեշտություն է առաջացել: Այն նույնպես քննարկել ենք հանձնաժողովի նստում, և առաջարկում ենք քվեարկել օրենքի ընդունման օգտին, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան, մտքերի փոխանակություն նույնպես չկա: Առաջարկվող փոփոխություն իմաստը արդեն պարզաբանվել է, կարծում եմ՝ նույնպես հերթական նաև կարգավորումներից է, որը մեր կողմից ընդունված օրենքի գործողությունը ճիշտ ուղղության վրա դնելու այդպիսի կոնկրետ նպատակ ունի: Շնորհակալություն: Անցնում ենք քվեարկության: Քվեարկության է ներկայացվում «Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ՝ 27 դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Այս երկու նախագծերը արժանանում են հավանության:

Հաջորդ նախագիծը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծն է՝ կից նաև մի շարք օրենքների նախագծեր փաթեթով: Այս հարցում խնդրում եմ լինել ուշադիր, որովհետև սա իրավակարգավորումների այն փաթեթն է, որը վերաբերվելու է մեր հասարակական քաղաքացիության, նաև հասարակական կազմակերպությունների գործունեությանը և այդ ուղղությամբ նաև իրավական կարգավորումներին, խնդրեմ, պարոն Դանիելյան՝ արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյան:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովին՝ առաջին ընթերցմամբ քննարկմանն է ներկայացվում «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ: Քաղաքացիական հասարակության կառույցները, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները առանցքային դեր ունեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության, հանրային կառավարման թափանցիկության, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կայացնելիս հասարակության տարբեր շերտերի շահերի ապահովման գործընթացում: Ուստի, Հասարակական կազմակերպությունների ազատ և արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է հասարակության կայուն զարգացման համար: Ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում են մասնավորապես հետևյալ լուծումները՝ հասարակական կազմակերպությունների անդամ կարող է լինել նաև իրավաբանական անձինք բացառությամբ՝ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և արհեստակցական միությունների, ինչպես նաև օրենքով և իրենց կանոնադրությամբ՝ հասարակական կազմակերպություններ հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն չունեցող իրավաբանական անձինք:

 

 Հասարակական կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին և ձեռնարկատիրական գործունեության տեսակներին համապատասխան՝ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

 

«Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքը լրացվում է նոր՝ հոդվածով, որտեղ սահմանվում են ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը, ընդ որում՝ տեղեկատվական համակարգում կազմակերպության անվանումը մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգվում է օրենքով նախատեսված՝ կազմակերպության անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը, այդ թվում` մուտքագրված անվանումը համադրվում է գրանցված այլ իրավաբանական անձանց անվանումների շտեմարանի հետ:

 

Հասարակական կազմակերպությունների կառավարման մարմիններն են՝ բարձրագույն և գործադիր մարմինները, որը տարբերվում է գործող օրենքի դրույթներից:

 

Հասարակական կազմակերպությունը ժողովից և գործադիր մարմնից բացի, կարող է ունենալ իր կանոնադրությամբ նախատեսված կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ  կազմակերպության կանոնադրությամբ: Հասարակական կազմակերպությունների բարձրագույն, գործադիր և վերստուգող մարմինների հիմնական իրավասությունները սահմանում են հիմնականում օրենքով, իսկ կանոնադրությամբ սահմանում են միայն այն լիազորությունները, որոնք օրենքով ուղղակիորեն նախատեսված չեն:

 

 Հասարակական կազմակերպությունների բարձրագույն մարմնի՝ օրենքով նախատեսված լիազորությունները կարող են կազմակերպության կանոնադրությամբ կամ այդ մարմնի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի: Հասարակական կազմակերպությունները կարող են իր նպատակին համապատասխան ունենալ հնարավոր կամ փաստացի շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորներին: Շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը:

Հասարակական կազմակերպությունների կամավորներն են այն քաղաքացիները, ովքեր կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով՝ կազմակերպության կամ իրենց հաշվին, կազմակերպության կամ նրա շահառուների օգտին անհատույց կատարում են որոշակի աշխատանքներ, գործողություններ կամ իրականացնում են որոշակի գործունեություն: Եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել օրենքով նախատեսված հաշվետվություն: Հաշվի առնելով, որ առաջարկվող լուծումների արդյունքում հասարակական կազմակերպությունների անդամ կարող են դառնալ նաև իրավաբանական անձինք, այդ թվում՝ առևտրային կազմակերպությունները, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպության տեսակներից մեկը՝ իրավաբանական անձանց միությունը: Այդ կապակցությամբ օրենսդրությունում առաջացող բացերը և հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է օրենքներով նախատեսված իրավաբանական անձանց միությունների վերակազմավորում: Բացի այդ, նախատեսվում է, որ օրենսդրական փաթեթում ներառված՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները վերակազմավորվում են հասարակական կազմակերպությունների:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ կազմակերպությունն ազատվում է իր կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման, կամ իր առանձնացված uտորաբաժանման կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտին կանոնադրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նշված կարգավորում տարածվում է բոլոր իրավաբանական անձանց վրա: Առաջարկվող փոփոխություններով կկատարելագործվի հասարակական կազմակերպությունների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա հասարակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացման համար: Հասարակական կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռմամբ՝ նրանց կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք, կստեղծվեն հասարակական կազմակերպությունների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաև նրանց և շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, առավել թափանցիկ կդարձվի այդ կազմակերպությունների գործունեությունը, կապահովվի հասարակության անդամների տեղեկացվածությունը գործող հասարակական կազմակերպությունների մասին, նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության մասին:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Դանիելյան, խնդրում եմ հարցերի համար գրանցվել, հարցեր եթե կան՝ «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի հետ կապված»: Ռոմելա Դադայան, ուրի՞շ, մի հարց էլ ես ունեմ: Խնդրեմ՝ Ռոմելա Դադայան, հարցի համար:

Ռոմելա Դադայան – Շնորհակալություն: Պարոն Դանիելյան, հանձնաժողովի քննարկումների ժամանակ հարցադրում եմ արել, այնպես էլ շարունակում եմ հիմա անել՝ տալ նույն հարցը: Այստեղ հոդված 25-ում ունենք վերստուգող մարմին, 26-ում կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտ, 27-ում կազմակերպության գործունեության վերահսկողություն: Մի դեպքում գրված է, որ վերստուգող մարմինը հենց կազմակերպության կողմից ընտրված անկախ աուդիտն է և այն իրավունք ունի տարին մեկ անգամ աուդիտ անցկացնելու՝ անհրաժեշտության դեպքում: Այդ անկախ աուդիտը, եթե կազմակերպության կողմից է ընտրված. ապա ինչպես կարելի է (վստահության հարցը չէ) այն վերահսկվող պիտի ունենա՞,թէ՝ ոչ և լիազոր մարմինը երբևէ, որևէ հասարակական  կազմակերպություն աուդիտ է ուղարկե՞լ: Պատասխանը համոզված եմ, որ լինելու է՝ այո ուղարկվել է, բայց չեմ կարծում՝ այն հասարակական կազմակերպություն, որը երկու միլիոնից թող մի դրամ պակաս եթե ստանում է, ապա նա աուդիտի ենթակա չէ: Որևէ մեկը պիտի վերահսկի այդ գումարը, թե՝ չէ:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար: Ես չեմ ասում՝ այո, գնացել են, ստուգել են, դա իմ ոճը չէ, Դուք պիտի իմանաք, որ դա Արարատ Դանիելյանի աշխատելու ոճը չէ: Կա ստեղծված հանձնաժողով, իմիջիայլոց, Դուք հանձնաժողովի կազմում կաք, որ պետք է իրականացվի վերահսկողություն, տալիս եք խորհրդատվական բնույթ այդ ֆինանսավորման ժամանակ: Եթե կազմակերպությանը գումար է հատկացվում ինչ որ ծրագրի համար, ապա տվյալ այդ օղակը, այդ միավորումը, որը յոթ, ութ հոգուց է բաղկացած պատգամավորներից, գործադիրից, իրենք տալիս են խորհրդատվական բնույթ, այսինքն՝ տալ թե՝ չտալ: Դա մեկ խնդիր: Կազմակերպության պարտականություններում նշվում է, որ լիազոր մարմինը պարզ է, որ ֆինանսների նախարարությունն է, օրենքների պահանջների կատարումը ստուգելու համար ֆինանսների նախարարության պատճառաբանված պահանջով՝ ողջամիտ ժամկետում նրան տրամադրում են իր կառավարման մարմինների որոշումների պատիժները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր: Դա 18-րդ հոդվածն է: Ինչ վերաբերում է Ձեր հարցադրմանը՝ վերստուգիչ մարմինը իրավասու է տարին մեկ անգամ, ինչպես նշեցի՝ կազմակերպել ստուգում իրենց գործունեության վերաբերյալ: Կա օրենքում դրույթ, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսավորման դեպքում, եթե երկու միլիոն և ավել գումար է հատկացվում, ապա պարտադիր այդ կազմակերպությունը ինքը իր հաշվետվությունը ներկայացնում է լիազոր մարմին: Այդ հաշվետվության հետ մեկտեղ ներկայացնում է նաև այդ աուդիտի կատարած, ասենք, ստուգման արդյունքները: Օրենքով նախատեսվում է, որ սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով՝ վերահսկողություն է իրականացնում է լիազոր մարմինը: Այսինքն, մենք հանձնաժողովում քննարկել ենք և նշել, որ եթե կա առաջարկ, մենք կարող ենք երկու միլիոնը նվազեցնել, բայց ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, այդ գումարները 10 միլիոն է, և ես ցանկը 2019թ. բյուջեով հատկացված գումարները՝ 89 միլիոն դրամ, տրամադրում է 37 կազմակերպության: Սա միայն 4 կազմակերպություն է, որը երկու միլիոնից քիչ է, մյուս բոլորը ընկնում են այդ երկու միլիոնի հսկողության տակ: Այդ հսկողությունը պետք է լինի: Ես հանձնաժողովի նիստում ասել եմ, որ ես կողջունեի, որ նման լսումներ կազմակերպվեն խորհրդարանում, թե այսպես ասած, այդ 3-րդ սպեկտրը կայացել է, չի կայացել, ոնց է աշխատում, ինչ խնդիրներ ունի, հատկացված գումարները ոնց են ծախսվում: Դա աշխատավարձ է, դա պահպանման ծախս է, և մենք նաև չպեստք է մոռանանք, որ կան կազմակերպություններ, որոնք անմիջապես դրանք պետության պարտավորությունն է, որը պետք է որոշ չափով ֆինանսավորի:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, տիկին Դադայան, խնդրեմ:

Ռոմելա Դադայան – Ես միշտ եղել եմ այդ կարծիքին ու շարունակում եմ մնալ, որ սա հասարակական կազմակերպությունները լուրջ կազմակերպություններ են, դրանցով պետք է հիմնովին առաջնորդվել, ղեկավարել, և անպայման պետք է ծրագիր ներկայացվի մրցույթի կարգով՝ հաղթողները իրավունք ունենան գումարը ստանալու և ծախսելու նպատակային: Գտնում եմ՝ մեզ մոտ հասարակական կազմակերպությունները մեզ մոտ ձևական բնույթ են կրում: Շնորհակալություն:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն: Ես շարունակեմ, որ մենք ունենք նույն Զոհված ազատամարտիկների հասարակական միություն, անհայտ կորած ազատամարտիկների միություն, Արցախյան գոյամարտի վիրավորների օգնության միություն, տարբեր նման կազմակերպություններ, որոնք ասենք իրականացնում են նույն ծրագրեր, բայց ասենք եթե այդ գործընթացը չի պահպանվում, բայց ես նշեցի, որ այդ հանձնաժողովը, որը կա՝ նիստ հրավիրեր, եթե չի հրավիրել, բայց 2005, 2006, 2007թթ.. այդ կարգը կար՝ գումարը տրամադրում էր ըստ ծրագրերի, այսինքն՝ պետությունը առաջարկում է ծրագիրը և պետությունը ինչ որ ասենք հնարավորություն չունի կատարել, և դա ավելի լավ կատարում է հասարակական կազմակերպությունը այդ դեպքում պետության կողմից պատվիրակվում է հենց հասարակական կազմակերպություններին:

Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Իմ հարցը բաղկացած երկու մասից՝ մեկը զուտ օրենքի նախագծի հետ կապված, մյուսը՝ գուցե շարունակելով տիկին Դադայանի մտահոգությունը: Մենք Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծով կազմակերպության կարգավիճակը՝ 2-րդ հոդվածում ունենք, որ կազմակերպությունը Արցախի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց, հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավորումների   կարգավիճակ: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությունը, որևէ սահմանափակում ունի՞, թե դաշտը ազատ է և կարող են ցանկացած ուղղվածության հասարակական կազմակերպության անդամ լինել: Սա առաջին հարցն է և երկրորդը՝ զուտ հասարակական կազմակերպությունների գործունեության դաշտի հետ կապված: Ունե՞ք տեղեկություն գրանցված ոչ կառավարական կազմակերպություններից, քանի՞սն են, որ փաստացի չկան, մնում են գրանցման մեջ, ռեգիստրում, բայց գործունեություն չեն ծավալում: Ունե՞ք այդպիսի տեղեկություն:

Արարատ Դանիելյան -  Սկսենք երկրորդ հարցից: Ինչպես նշեցի, մենք ունենք մոտ 250 կազմակերպություն կա գրանցված, դա նաև սպորտային ֆեդերացիաներն են, դրանք լրիվ մյուս, ասենք իրավապաշտպան, սոցիալական ոլորտում, բայց ակտիվ գործողություններ կատարում են շատ չնչին թվով հասարակական կազմակերպություններ: Դա, ասենք, այլ ինչ-որ լծակներ չկան, նույն կազմակերպությունը պետք է ինքը ձգտի, որ ինքը գրանցի ու այս նոր օրենքի նախագծով հնարավորություն է տրվում կանոնադրությանը, կանոնադրությունը, որպես կարևորագույն փաստաթուղթ, հասարակական կազմակերպության, իրենք իրենց կատարվող այն աշխատանքը, որը կատարում են, պետք է նաև ներկայացնեն հասարակությանը, թե իրենք ինչ են անում, ինչով են զբաղվում: Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա դա ազատ է, ցանկացած մարդ կարող է դիմել, երկու և ավել մարդ ստեղծեն կազմակերպություն: Սահմանափակում չկա, նաև կանոնադրությամբ է նախատեսվում անդամների քանակը, և ընդհանրապես, այն կազմակերպությունը, որը   չունի քանակ: Մենք պետք է չմոռանանք, որ կազմակերպությունը, մենք ասում ենք, որ քաղաքացիական հասարակաության կարևորագույն տարրն է, և օրենք քաղաքացիական նախատեսվում է, որ կազմակերպությունը գործունեության ընթացքում, եթե իրականացնում է սահմանադրական կարգի ինչ-որ խախտումներ՝ ատելություն բորբոքելու, կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործունեություն, ապա լիազորված մարմնի կողմից կարող է դատարան դիմելով կասեցվի կամ ընդհանրապես, այդ գործունեությունը դադարեցվի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ես լրացուցում չունեմ: Մենք հարցերի բաժինն էլ ավարտեցինք, շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար նորից հրավիրվում է պարոն Հովիկ Ջիվանյանը՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ:

Հովիկ Ջիվանյան – Հասարակական կազմակերպությունների օրենքի նախագիծը իրա կից փաթեթով, հանձնաժողովի նիստում նույնպես բավականին մանրամասն քննարկվել է, և միգուցե այն հարցերը, որոնք որ հնչեցվեցին այս դահլիճում, հանձնաժողովի նիստում նույնպես հնչեցվել են: Ես ուզում եմ արձանագրել մի բան՝ միանշանակ է, որ հասարակական կազմակերպություններն այսօր քաղաքացիական հասարակության կարևոր ինստիտուտներից են և բոլոր հասարակություններում, բոլոր պետություններում դրանք գործում են: Ուզում եմ արձանագրել, որ ամենաառաջինը այս օրենքի ընդունումը, անհրաժեշտությունը կայանում է հենց նրանում, որ մինչև հիմա փաստորեն ունեինք հասարակական կազմակերպության այդ ինստիտուտները, քաղաքացիական հասարակության մենք ունեինք, որոնք վերաբերում էին մեր կյանքի տարբեր ոլորտներին, բայց չունեինք օրենք՝ տրված գործունեության կանոնակարգման: Հենց օրենքի գոյությունը համարում եմ մի մեծ դրական քայլ, իսկ ինչ վերաբերում է այդ օրենքի բովանդակությանը, քանի որ նախատեսվում է, այստեղ էլ ամեն դեպքում, մինչև հիմա մի խնդիր չենք տեսել հանձնաժողովում, բայց քանի որ առաջարկվում է առաջին ընթերցմամբ ընդունելու համար, կարծում եմ՝ բոլորին հնարավորություն կլինի այդ նեղ կարգավորումների մասով, եթե անհասկանալի կամ վիճարկելի, կամ չգիտեմ ինչ հարցեր կլինեն, հնարավորություն է տրվում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում իրենց հարցերը, իրենց առաջարկները, կամ իրենց անհանգստությունները արտահայտել: Ես կուզեի ասել այսքանը: Մենք տվել ենք դրական եզրակացություն, և հիմա էլ առաջարկում եմ օրենքի նախագիծը իրա փաթեթով ընդունել առաջին ընթերցմամբ և քվեարկել և այն ընդունել առաջին ընթերցմամբ: Այսքանը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր կան պարոն Ջիվանյանին, խնդրում եմ գրանցվել: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Կա՞ ցանկություն մտքերի փոխանակության, ելույթների, չկա: Ամփոփենք և քիչ առաջ մեր այս կարճ քննարկումների և դրանից առաջ էլ հանձնաժողովային քննարկումների ժամանակ հնչած մտահոգությունների և առաջարկությունների մասով՝ ուզում եմ հանրագումարի բերելով ասել, որ իհարկե, մեր հետաքրքրվածությունը ցույց է տալիս, որ հասարակական կազմակերպությունների գործունեությանը շատ կարևոր տեղ է տրվում, որովհետև մեր երկրում բոլոր այս անկախության տարիներին միշտ էլ քաղաքացիական հասարակության ձևավորման և այդ ուղղությամբ գործունեություն ծավալելու ջանքեր եղել են, բայց միշտ չէ, որ դրանք հաջողությամբ են պսակվել: Չի բացառվում, որ դրա մի մասը նաև ոչ կատարյալ օրենսդրական կարգավորումների պատճառով են: Բոլոր դեպքերում էլ, քանի որ մենք հիմա օրենքը ընդունելու ենք առաջին ընթերցմամբ, ես ուզում եմ խնդրել մեր գործընկերներին, առաջարկել, որպեսզի օրենքի նախագիծը շարունակենք պահել մեր ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ այն ինչի մասին մենք քիչ առաջ խոսեցինք, իհարկե, դրանք միայն պատգամավորներին չէ, որ հետաքրքրում են: Մենք այդ օրենքի նախագիծը պետք է շարունակենք պահել ուշադրության կենտրոնում, այդ սեկտորի զարգացումը իրավական կարգավորումներով քաջալերելու նպատակադրությամբ, փորձենք անել այնպես, որ դրանք իսկապես ոչ թե խանգարեն, այլ նպաստեն, որ մեր հանրությունը կարողանա ինքնակազմակերպելով՝ հասարակական միավորումներով, խմբերով կարողանա իր գործունեությամբ նպաստել մեր պետականության կայացմանը: Մենք նախագիծը՝ ինչպես առաջարկվեց, հիմա այն ընդունել առաջին ընթերցմամբ, այսինքն՝ ունենք ժամանակ, կարող ենք 14 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ, իսկ արդեն վերջնական քննարկումների ժամանակ, կփորձենք նաև իմի բերել թե՝ ներկայացված առաջարկություններին Կառավարությունը ինչպիսի արձագանք ունի, և մենք ինչ փոխհամաձայնության ենք գալիս: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 1: Որոշումն ընդունված է, և նախագիծը հավանության է արժանացել առաջին ընթերցմամբ: Շնորհակալություն: Հաջորդ նախագիծը՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծն է, այն նորից ներկայացնում է արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ Դանիելյան – Հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Արցախի Հանրապետությունում հրապարակային տեղեկատվության տարածման կառուցակարգերի բարելավելու հիմնախնդիրներից և այդ ոլորտում միասնական իրավական կարգավորում նախատեսելու անհրաժեշտության կարևորությունից: Ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում նաև նվազեցնել ոչ պատշաճ ծանուցումների դեպքերի թիվը և դրանից բխող բացասական իրավական հետևանքները՝ պաշտոնական փաստաթղթերի առաքման և տեղեկատվության տարածման միասնական կարգավորման հնարավորություն ընձեռելով՝ թե պետական և թե մասնավոր ոլորտի շահառուների լայն շրջանակին: Հաշվի առնելով տեղեկատվության առաջընթացը՝ առաջարկվում է տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցում նախատեսող բոլոր դեպքերում այն տեղադրել հրապարակային ծանուցումների համար նախատեսված՝ «Ազդարար ՆԿՐ կետ ամ» հասցեում գտնվող՝ Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումներում պաշտոնական ինտերնետային պաշտոնական կայքում, որի արդյունքում հրապարակող անձանց իրավունք է վերապահվում հրապարակային ծանուցումները հրապարակել նաև մամուլում, սակայն հրապարակին ծանուցումներ համար նախատեսված կայքում այն տեղադրելը պարտադիր է: Նախագծի ընդունման արդյունքում օրենքում կան նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում: Տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվություն պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև «Ազդարար ՆԿՐ կետ ամ» հասցեում գտնվող հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունը ապահովելու նպատակով: Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հասարակությունը հնարավորություն կունենա լինել ավելի տեղեկացված, քանի որ տեղեկատվությունը համախմբված կլինի տեղեկատվական միասնական հարթակում: Նշված բարեփոխումներ արդյունքում, ակնկալվում է բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը, ապահովել տեղեկատվության հասանելիությունը, մատչելիությունը և թափանցիկությունը, որն էլ մեծ անհրաժեշտություն է ժողովրդավար հասարակության համար:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Եթե կան հարցեր այս նախագծի հետ կապված հիմնական զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է, պարոն Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան – Օրենքի նախագիծը ներկայացվեց հեղինակի կողմից, այստեղ կարծում եմ՝ ծավալվելու բան էլ չկա: Ըստ էության, պայմանավորված տեղեկատվական առաջընթացով՝ անհրաժեշտություն է առաջացել այն ինֆորմացիան, որը որ պետք է հրապարակվի հրապարակվի նաև ինտերնետային միասնական կայքով: Քննարկվել է հանձնաժողովի նիստում, մենք տվել ենք դրական եզրակացություն, և առաջարկում ենք քվեարկել օրենքի նախագծի օգտին, այսքանը:

Աշոտ Ղուլյան -  Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Մտքերի փոխանակություն, ելույթներ, չկա՞ն: Մենք կարող ենք ամփոփել և անցնել քվեարկություն: Հաշվի առնելով, որ օրենքը նոր օրենք է և առաջին անգամ է ներկայացվում խորհրդարան, մենք այն ընդունելու ենք առաջին ընթերցմամբ՝ հնարավորություն տալով  մինչև 2-րդ ընթերցում նաև հավաքագրել պատգամավորների առաջարկությունները: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26 , դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Այս շարքում՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծերի շարքում երևի վերջինն է՝ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» փաթեթն է: Այն նորից ներկայացնում է պարոն Արարատ Դանիելյանը՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարար:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նշված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով գործնականում առաջացող բազմաթիվ այն դեպքերը երբ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի գտնվելու վայրը հայտնի է, բայց վերջինս չի ներկայանում դատարան՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռները վերացնելու մասին: Մի իրավիճակ է ստեղծվել, երբ նման կարգավիճակ ունեցող մարդիկ՝ դատարանի որոշմամբ անհայտ բացակայելու դեպքում պետության կողմից նպաստ է նշանակում 21 հազար, բայց օրենքը նախատեսում է, որ այդ անձը պետք է ինքը գա ու ներկայանա դատարան, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման իրավիճակում այդ անձը չի ներկայանում դատարան և դատարանը ստիպված առաջնորդվելով դատավարական օրենսգրքերով, չի կարողանում իր կայացած որոշումները վերանայել: Ուստի առաջարկվում է և քաղաքացիական օրենսգրքում և դատավարական օրենսգրքում լրացում կատարել հետևյալ բառակապակցությամբ՝ անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը լրացնել նրա կամ շահագրգիռ անձանց կամ մարմինների հիման վրա վերացնում է նրան մահացած ճանաչելու մասին վճիռը և դատավարական օրենսգրքում ավելացնում է հետևյալ նախադասությունը՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչած քաղաքացու ներկայանալու կամ նրա գտնվելու վայրը հայտնի դառնալու դեպքերում՝ դատարանը նրա կամ շահագրգիռ անձանց կամ մարմինների դյույմի հիման վրա, վճիռ է կայացնում նախկինում կայացած և վճիռը վերացնելու մասին: 

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե կան հարցեր պարոն Դանիելյանին, խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Դանիելյան: Պարոն Հավիկ Ջիվանյանը հիմա ներկայացնում է պետաիրավական հարցերի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:

Հովիկ Ջիվանյան – Օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում, ըստ էության, միակ հարցը նրանում է, որ դատարաններին հնարավորություն է տալիս վճիռը փոխել, ինչպես հեղինակն է նշել  շահագրգիռ մարմինների և անձանց դիմումների հիման վրա, որ նախքան այս կարգավորումը չկար: Սա է ամբողջ բովանդակությունը: Մենք տվել ենք դրական եզրակացություն, կարծում ենք՝ տրամաբանական է օրենքի այս շարադրանքը, այս փոփոխությունը, և առաջարկում ենք քվեարկել օրենքի ընդունման օգտին, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Կա՞ն հարցեր պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, ելույթներ, խնդրեմ: Չկան: Քվեարկության է ներկայացվում՝ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ այս նախագծերի հետ կապված օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26 , դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է:

Մեր օրակարգում հաջորդ նախագիծը «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն է: Սրանից առաջ մենք ունենք մեկ նախագիծ, որը մենք հետաձգել ենք հիմնական զեկուցողի այս պահին բացակայելու պատճառով, այսինքն, երբ որ պաշտպանության նախարարը ներկա լինի, մենք նորից վերադառնալու ենք դրան: Ուրեմն «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն է՝ Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Խմբակցությունը խնդրում է ընդմիջում՝ որոշակի հարցեր պարզաբանելու նպատակով:

Աշոտ Ղուլյան – 20 րոպե ընդմիջում «Հայրենիք» խմբակցության խնդրանքով: Շատ լավ, 20 րոպե ընդմիջում:

Հարգելի հրավիրվածներ, շարունակում ենք փետրվարի 20-ի հերթական նիստի աշխատանքները: Այսօրվա նիստի մեկնարկի, օրակարգը հաստատելուց նշեցինք, որ մենք մեկ օրինագիծ ունենք՝ կապված մեր պաշտպանության հետ կապված, քանի որ նախարարը զբաղված էր, պարոն Աբրահամյանը այստեղ է, և ես առաջարկում եմ՝ մենք նիստը շարունակենք այս հարցի քննարկումով: Հիմա մենք անդրադառնում ենք հենց այդ հարցին՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է: Ազգային ժողովին օրինագիծը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Կարեն Աբրահամյանը, խնդրեմ, պարոն գեներալ:

Կարեն Աբրահամյան – Մեծարգո պարոն նախագահ, նիստի հարգելի մասնակիցներ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, նախկին զինվորական ծառայություն անցնելու մասին և Զինապարտության մասին Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված մի շարք կարգավորումների, փոփոխության արդյունքում խնդիրներ են առաջացել պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների և ծառայության մեջ գտնվող եղբայրներ ունեցող զորակոչիկների ծառայության նշանակման, պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքի նվազեցման, պայմանագրերի կնքման ժամկետների, կադրերի տրամադրության տակ թողնելու, ակտիվ պահեստազորային ծառայության կազմակերպման, զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքից, մարտական գործողությունների մասնակցի տալու հետ կապված գործընթացներում: Ձեր քննարկմանն ներկայացված նախագծի համաձայն, նախատեսվում է՝ Կառավարության որոշմամբ, բացառիկ դեպքերում, քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում, իրավասու պետական մարմնի կողմից, քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը:

Նախագծի 2-րդ հոդված՝ սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում, ծառայության նշանակելու ցանկության դեպքում, վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակելու պայմաններին: Օրինակ՝ առողջության վիճակ, պատվոպահակային վաշտը, նվագախումբ և այլ հատուկ ստորաբաժանումների, դա նախագծի երրորդ հոդվածն է: Հաջորդը՝ պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով՝ հնարավորություն է ընձեռվում կնքել պայմանագիր նաև երկու տարի ժամկետում՝ նախագծի առաջին հոդված, իսկ ակադեմիական ուսումնառությունը կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ավարտած անձանց համար, հնարավորություն է սահմանվում առաջին պայմանագիրը կնքել նաև երկու տարուց սկսած ժամկետով՝ գործող օրենքի համաձայն՝ նվազագույն երեք տարվա փոխարեն:

Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը՝ 40 տարեկանը: Ներկայումս բոլորդ գիտեք, որ գործող օրենքով 36 տարեկանի փոխարեն՝ դա նախագծի 4-րդ հոդվածն է, իսկ հաստիքների կրճատման կամ ստորաբաժանման լուծարման կամ ատեստավորման արդյունքներով՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով, կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը առաջարկում է սահմանել երկու ամիս ներկայիս՝ ներկայիս գործող օրենքով՝ մեկ ամսվա փոխարեն: Հաստիքների կրճատման կամ կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը լրանալու հիմքով, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հանգամանք է նախատեսվում նաև համապատասխան թափուր պաշտոնի բացակայությունը: Պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիների հետ, հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման, այսինքն՝ այս գաղափարը մենք անվանել ենք ակտիվ պահեստազոր, պայմանագրի ժամկետը սահմանում է մեկ տարի, երեք ամսվա փոխարեն: Բժշկական մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո, պաշտպանության նախարարության պատվերով, ինտերնատուրայի կրթական ծրագրով, ուսումնառության գործուղված զինծառայողների կարգավիճակը համապատասխանեցվում է բժշկական բնույթի, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ինտերնատուրա հրամանագրված կուրսանտների կարգավիճակին: Հնարավորություն է ընձեռվում մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին ընդգրկել նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Այս հարցը բազմիցս ձեր հետ հանդիպման ժամանակ բարձրացնում ենք, լուծումը շատ ճիշտ ենք գտնում: Մարտական գործողություններին մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այս կարգավիճակի շնորհումը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Կարևորելով 13-րդ հոդվածը՝ առայսօր ոչ մի հրամանով չէր արձանագրվում: Սրանք են այն հիմնական փոփոխությունները և լրացումները, որոնք մեր կողմից ներառվել են քննարկվող օրենքի նախագծում, և որոնց վրա անհրաժեշտ եմ համարել ևս մեկ անգամ կան առնել, շնորհակալություն: Եթե համապատասխան հարցեր՝ պատրաստ եմ պատասխանել նախագծի վերաբերյալ:

 

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, եթե կան հարցեր հիմնական զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Աբրահամյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը:

Ժաննա Գալստյան – Հարգելի գործընկերներ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցերը մանրամասն քննարկվել են հանձնաժողովում, և հանձնաժողովը դրական եզրակացությամբ ներկայացնում է այդ օրինագիծը ձեր դատին, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն տիկին Գալստյան: Եթե կա ցանկություն մտքերի փոխանակության, նույնպես գրանցվենք: Չկան: Մենք այս նախագծի հետ կապված սկսել ենք խոսել անցած տարվա դեկտեմբերից, և նաև պաշտպանության նախարարության, նախարարի առաջարկով՝ հաշվի առնելով, որ մենք հունվարին մենք չենք ունեցել, առաջարկվել է, որ փետրվարին անպայման նիստ գումարելուց անդրադառնանք, և խորհրդարանը իր դիրքորոշումը հայտնի: Ամեն ինչ կարծես պատրաստ է, որպեսզի խորհրդարանը վերջնական հայտնի իր դիրքորոշումը, և ես առաջարկում եմ պատրաստվել քվեարկության: Ներկայացվում է Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա , ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է՝ խորհրդարանը օրենքի նախագծի փոփոխություններին հավանություն է տվել: Կարծում եմ՝ այն կարգավորումները, որի մասին նախարարը մանրամասն ներկայացրեց, դրանք ավելի հստակ կլինեն իրավական տեսանկյունից: Շնորհակալություն:

Ես առաջարկում եմ շարունակել, որովհետև մենք ունեցել ենք 20 րոպե ընդմիջում, մինչև հարցուպատասխանը փորձենք հասցնել: «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, խորհրդարանին ներկայացնում է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար, պարոն Ֆելիքս Գաբրիելյանը, խնդրեմ, պարոն նախարար:

Ֆելիքս Գաբրիելյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և գործընկերներ: Ձեզ ենք ներկայացնում «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Վերջին տարիներին, փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման զուգընթաց, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական և սոցիալ տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ պահանջում են լուծում: Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում են ճգնաժամային վիճակում: Հնարավորության սահմաններում կանխարգելվում, բացասական երևույթների ներգործությունը շրջակա միջավայրի վրա, բնական ռեսուրսների բանական և արդյունավետ օգտագործումն ապահովելու համար, անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները, և ելնելով բնապահպանական առանձնահատկություններից, նոր կառուցվող հիդրոէլեկտրակայաններին տրամադրող ջրօգտագործման թույլտվությունների հայտնի մերժման հիմքերը, ինչպես նաև լրացումներ կատարել և ամրագրել սակավաջրություն և երաշտ հասկացությունները, հստակեցնել լիազոր մարմինների իրավասությունները, տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները: Գործող ջրային օրենսգրքով սահմանված մերժման հիմքերից բացի, ներկայացված օրենքի նախագծով՝ մասնավորապես առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժել եթե.

 Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որոնցում առկա են Արցախի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների վայրեր: Բ) որոնց ծանրաբեռնվածությունը գեներացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է գ) որոնց վրա կա ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրալի և ջրահեռացման նիշերը շրջանցում է ջրաչափական դիտակետերը: 2-րդ՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանվող գոտիներում: բ) Բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում գ) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, դ) գետերի հոսքի ձևավորման տարածքներում, ե) գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, զ) անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն: Գործող օրենսդրության, ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո, նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների վերանայումը ըստ հայեցողության է իսկ նախագծով սահմանվում է նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների վերանայման պարտադիր պահանջ: Քանի որ, սույն իրավական ակտը ներկայացված է, որպես անհետաձգելի օրենք, ուստի, խնդրում եմ ձեզ նախագծում կատարել լրացում և նշել, որ տվյալ ակտը ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես, շնորհակալություն:

 

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Եթե կան հարցեր նախագծի հետ կապված, խնդրում եմ գրանցվել:Վահրամ Բալայան, ուրի՞շ: Չկան: Շատ լավ, գրանցվել է մեկ հարց՝ խնդրեմ:

Վահրամ Բալայան – Պարոն Գաբրիելյան, այս օրենքը ընդունելու պարագայում դրանից բխող իրավակարգավորումները կտարածվի նաև նախկինում կառուցվածքների վրա, թե՝ չէ:

Ֆելիքս Գաբրիելյան – Քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, այսինքն՝ այն մասով ինչը նշված է այս նախագծում, այդ մասով կարգավորվելու է, բայց ինքը չունի հետադարձ ուժ:

Վահրամ Բալայան – Ուղղակի, պարոն նախարարը, խնդիրը հետևյալի մեջ է, որ այստեղ հոդված 4-դի 2-րդ կետի վերջին նախադասությունը, ընթերցեմ. ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո՝ նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:

Ֆելիքս Գաբրիելյան - Ջրօգտագործման թույլտվությունների մասը ժամկետների հետ է կապված, որը վերանայման ենթակա է, այն ժամկետները ինչը տրված է եղել վերանայման ենթակա է, կարող է ժամկետները փոխվել:

Շնորհակալություն:

 Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցերի մասով մենք նույնպես ավարտեցինք, շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք հիմա լսում: Խնդրեմ՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պարոն Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, անկասկած այս ներկայացված նախագիծը իսկապես հրատապության խնդիր ունի, և մեր վերաբերմունքը այդ օրենքի նախագծի վերաբերյալ լիարժեք չեն և բավականին լուրջ քննարկումներ են եղել: Մենք քննարկել ենք հանձնաժողովում: Հարցերի մի մասը ինչ-որ խնայելով ենք քննարկել, մի մասն էլ իսկապես մինչև վերջ բացահայտվել են: Պատահական չէ, որ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկվում է, որպեսզի նախագիծը լրացվի 6-րդ հոդվածով՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին: Ես ուզում եմ, որպեսզի նախարարը ուշադրություն դարձնի հետևյալ հանգամանքին, որ երջանիկ ժողովուրդ ենք այն առումով, որ ունենք աշխարհի այն բազմաթիվ լեզուներից այն լեզուն, որով թարգմանվում է ամեն ինչ, բոլորը կարողանում են մեզնից թարգմանել, և այդ բառերը ճիշտ ենք օգտագործում: հետևաբար օրենքի նախագիծը գրելու ժամանակ Ձեր իրավաբանները և Դուք պետք է ուշադրություն դարձնեք որոշակի տերմինների վրա, որը որ շատ շատերը, նույնիսկ այստեղ նստածներին, չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, եթե որևէ մեկը ինչ որ մտավախություն ունի, որ սխալ եմ ասում, կարող է բարձրաձայնել: Օրինակ՝ երկու օրինակ բերեմ, մյուսները՝ հետագայում  Դուք ուշադիր կկարդաք, պետք լինի ես էլ կմասնակցեմ: Ասենք դերիվացիոն խողովակ, էնդեմիկ ձկնատեսակներ, կա արդյո՞ք, լեզվի մասնագետներ: Դուք ծանո՞թ եք էնդեմիկ բառին: Ես ասում եմ հետևյալը, եթե մենք ունենք հայերեն հրաշք բառ, որը, ըստ էության, ամեն ինչ արտահայտում է, պետք չէ այս օտարամոլ բառերը մտցնել, իրավաբանն էլ պետք է կարդա և հասկանա: Պարոն Սաֆարյան, այդ էնդեմիկ բառի հայերեն տարբերակը ասա, որ այդքան դժգոհ ես: Թող էնդեմիկ բառը հայերեն ասի, դերիվացիոն խողովակը ի՞նչն է: Հարցը սրա մեջ է, որ օրենքի իրավաբանական տերմինները, որը որ ընդունված է: Ես ոչ մի այլ հայերեն բառերով: Ես համոզվեցի, որ ես ճիշտ եմ, որ ես այն կարծիքին եմ, որ նստածների մեծ մասը չգիտի էնդեմիկ բառը ինչա՞, դերիվացիոն խողովակը ինչ է, դուք հաստատեցիք, ոչ մեկը չփորձեց հակաճառելու՝ ասելով հայերեն տարբերակը: Երբ որ խնդիր է եղել, դուք այն ժամանակ երևի ծնված չէք եղել, որ աշխարհում ստեղծի մի լեզվի տեսագրած, որը աշխարհի բոլոր ժողովուրդները կօգտագործեն, այդ լեզուն կոչվում է էսպերանտո:

Աշոտ Ղուլյան – Պարոն Ավանեսյան, Դուք ներկայացնում եք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:

Արպատ Ավանեսյան - Ուրեմն, մեր դահլիճը դրդեց, ես էլ սկսեցի տալ մեկնաբանություններ, և հետո էլ մի մոռացեք, որ ես նախկին վարժապետ եմ: Ես կուզենայի, որպեսզի խոսելու ժամանակ բառերը օգտագործվեն ճիշտ: Ուրեմն, այդքանով հանդերձ, վերաբերում է նախարարին: Նախարարին խնդրում եմ, որպեսզի մի անգամ էլ նայի այնտեղ, որ շատ լավ է, որ երաշտ բառը, սակավաջուր բառը մանրամասնել եք, չի խանգարում, որպեսզի այս նախագծի մեջ այդ փակագծում է թե այլ կերպ է, ներկայացնեք, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչի մասին է խոսքը: Երեկվա քննարկումների արդյունքում, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և մեր խմբակցությունը անելով ընդմիջում՝ ևս հակված է, որպեսզի մեր հանձնաժողովի առաջարկությունը պաշտպանեն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին, չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Եթե կա՞ ելույթի ցանկություն, մտքերի փոխանակություն,խնդրեմ: Ունենք երկու ելույթ, բայց այս դեպքում մենք հարցուպատասխանը չգիտեմ հասցնելու ենք անել ընդմիջում: Շարունակե՞նք: Ելույթի համար գրանցվել են պատգամավորներ Վիլեն Սաֆարյանը և Ալյոշա Գաբրիելյանը, խնդրեմ: Ելույթի համար հրավիրվում է, պատգամավոր Վիլեն Սաֆարյանը:

Վիլեն Սաֆարյան – Հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ, ուրեմն Արցախի Հանրապետության Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կան շատ լավ և շատ նոր բաներ: Սակայն, ցավով պետք է նշեմ, որ եղած լավը նոր չէ, իսկ նորն էլ լավը չէ: Օրենքի նախագիծը, որը ուղղված է կարգավորելու փոքր էլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացած բնապահպանական հիմնախնդիրները, ուշացած է առնվազն 10 տարով՝ չի համապատասխանում ներկայիս իրավիճակից բխող պահանջներին: Հոդված համար 1-ում, 67-րդ պարբերության մեջ ավելացվում է երաշտ և սակավաջրություն հասկացողությունը և նշում ենք, որ այն սահմանում է հիմք ընդունելով մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշառը, օդի ջերմաստիճանը, երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է 66/7 տոկոսը: Ո՞վ պիտի որոշի, ո՞վ է չափելու, տվյալները որտեղի՞ց եք ունենալու, որ հայտարարեք երաշտ կամ սակավաջրություն: Եթե չկա համակարգը, որը որոշում է այդ նշված կետերը: Երաշտի վերաբերյալ. առանց տվյալների, ինչպե՞ս եք տարբերակելու խորշակից կամ տաք օդային զանգվածների ներթափանցումներից: Եթե չունեք համակարգ, ի՞նչ իմաստ ունի խորանալ այնպիսի բաների մեջ, որը մեզ համար անհասանելի է: Համաձայն հոդվածի, փոքր ՀԷԿ-երի կառուցում արգելվում է 1-ին այն գետերի վրա, որոնցում առկա են Արցախի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրման վայրերը: Լավ, բա Արցախի Հանրապետությունում գրանցված մենակ ձկնատեսակներն են, կենդանիներ չկա՞ն: Կան, որոնք մտնում են նույնիսկ միջազգային կարմիր գրքի մեջ, օրինակ՝ ջրասամուրջը: Իսկ ո՞ւր է Արցախի Հանրապետության Կարմիր գիրքը պաշտոնապես ընդունված, չկա:Չնայած Արցախի Հանրապետության Կարմիր գիրքը կա: Ես երեկ ցուցաբերել եմ հանձնաժողովին, որը կազմված է հեղինակների, կոլեկտիվի կողմից կենսաբանական գիտությունների դոկտոր Հայրապետյանի գլխավորությամբ, բայց չի ընդունվել, որովհետև որոշ մարդկանց կողմից, որոնք երևի կաքավի կամ չգիտեմ այծյամի մսի սիրահարներ են և գիրքը չի ընդունվել գործողության մեջ դնելու համար: Հաջորդը՝ այն գետահովիտները, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի են: Հետաքրքիր է, Հանրապետության ամբողջ գետային ցանցում, որտե՞ղ կա 15 պրոմիլից պակաս թեքություն ունեցող (15 պրոմիլա նշանակում է մեկ կիլոմետր հոսանքին 15 մետր թեքություն): Անկման պայմաններում ցածր, իսկ բարձր տոկոսի դեպքում առաջ է բերում գետահունի հատվածում ջրային ռեսուրսների հյուծում: Ամբողջ տարածքը 40 տոկոսից ավել է: Եթե 40 տոկոսից ցածր նույնիսկ ինչ որ հատված կա, ուրեմն այնտեղ թեքությունը չի բավարարում և ՀԷԿ-ը շահագործելը պարզապես ձեռնտու չէ, որովհետև մի ՀԷԿ-ի շենքից սկսում է գլխամասային կառույցը: Գլխամասային կառույցը դերիվացիոն խողովակով ավարտում է ՀԷԿ-ի շենքով, սկսում է մյուսի գլխամասային կառույցը: Կամ գետահովտի այն հատվածի վրա, որտեղ կան ջրաչափական դիտակետեր, իսկ դրանք, ներողություն որտե՞ղ են և քանի՞սն են: Չկան: Որո՞նք են  գետերի հոսքի ձևավորման տարածք Արցախի Հանրապետությունում: Ես հանդիսանալով աշխարհագրական գիտությունների թեկնածու և անմիջապես առնչվելով հարցի հետ՝ չեմ կարողանում պատասխանել այս հարցին, որո՞նք են համարվում Արցախի Հանրապետության գետերի հոսքի ձևավորման տարածքներ: Չկա այդպիսի գաղափար, այսպիսի հասկացողություն չկա: Գետահովիտները այլ սողանքային երևույթներ. իսկ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ մասնագետ է որոշելու դրանց առկայությունը՝ վտանգավորության և ռիսկի աստիճանը, այս սողանքների, այսպես կոչված: Չեմ ուզում բոլոր կետերով մեկ մեկ ասելով՝ շահագործելով, պարզապես ուզում եմ անդրադառնալ Ջրային օրենսգրքի առաջին հոդվածում օգտագործվող հիմնական հասկացողություններին, որոնց վերաբերյալ կան մի շարք առարկություններ: Ազգային ջրային պաշառ, օգտագործվելու ջրային ռեսուրսներ, ջրավազանային կառավարման պլան, պետական ջրային կադաստր, ջրային ռեսուրսների մոնիթորինգ, անդրսահմանայնին ջրային ռեսուրսներ, խոսքի ձևավորման գոտի: Այս բոլորը գեղեցիկ է չէ՞ հնչում, բայց ո՞վ է որոշելու, ո՞վ պիտի չափի, ի՞նչ տվյալների հիման վրա: Չունենք ախր այդպիսի տվյալներ և աշխատել կեղծ տվյալներով՝ առնվազն անթույլատրելի է, և աշխատելով այդ տվյալներով՝ բերել հանգեցրել է այսօրվա էկոլոգիական տվյալների՝ բողոքներ և այլն, և այլն: Երկու խոսք ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ: Չեմ ուզում խորանալ, բայց այնտեղ չի կարող լինել 25 տարուց ավելի լինել՝ ջրօգտագործման թույլտվության ժամկետը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 40 տարի: Ուզում եմ այս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ վերջին 30 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից անհետացել են կամ գտնվում են անհետացման եզրին այնպիսի գետեր և գետակներ, ինչպիսիք են Խոնաշենը, 9 մասի ջուրը, Պարզագետը, Պղտորագետը, Մարչը և այլ գետեր ու գետակներ: Խոսել նույնիսկ այդ ջրօգտագործման ժամկետների վերաբերյալ՝ 25,40, պարզապես շռայլություն է, պարզապես: Օրենքի նախագծի վերաբերյալ: Ինչո՞ւ է այն համարվում անհետաձգելի: Քանի որ, վերջին մի քանի շաբաթների արդյունք է, ապա այն չի պատասխանում բարձրացված հարցերին: Բնագավառի խնդիրների կարգավորման ուղղված միջոցառումների հենման երեք հիմնական բազային կետերը, ավելի շուտ ոչ թե բազային կետերը, այլ սյուները ինչպիսիք են: Ուրեմն, Արցախի Հանրապետության Կարմիր գիրքը, որը ունի լրամշակման և ընդունելու կարիք, ջրաօդերևութաբանական մոնիթորինգի ժամանակակից ցանկը և տվյալները, թեկուզ էկոլոգիական թափքի մասով և երրորդը, իմ կարծիքով, չենք ունենալու մոտակա 10, 15 տարվա ընթացքում: Սրանք բացակայում են, և գիտակցելով, որ այս տեսքով «Ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ընդունումը էլ ավելի կխորացնի առկա հիմնախնդիրները և իրավիճակը՝ ես  համարում եմ, որ սրա ընդունումը ճիշտ չի լինի, և որպես քաղաքացի, և որպես պատգամավոր ես քվեարկելու եմ օրենքի դեմ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Սաֆարյան: Հաջորդը՝ Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան – Իհարկե, չես կարող չհամաձայնվել, պարոն Սաֆարյանի մեջբերած այդ մտահոգություններին, բայց ես պիտի ասեմ նաև, որ, ցավոք սրտի, օրենքը, եթե նախագիծը շուտ ներկայացներ, թեկուզ մի քանի տարի առաջ, ապա այն կիսակատաստրոֆիկ վիճակը չէր լինի, ինչ որ այժմ կա, և այս չընդունելու դեպքում էլ մենք ավելի վատ կացության մեջ կգտնվենք, բայց ցավալին այն է, որ թե օրենքը հետադարձ ուժ չունի, հետևաբար այն ինչ որ կատարվել է, կատարվել է և բավականին մեծ վնաս է հասցվել մեր էկոլոգիային, բավականին մեծ: Այն ձկնատեսակների մասին, որի մասին խոսում է, փաստորեն այդ գետերը, որի վրա կառուցված է Ղարաբաղում հիդրոէլեկտրակայանների մեծ մասը հնարավոր չէ, որպեսզի նրանք բազմանան, բարձրանան վերևում դնեն ձկնկիթն: Այդ տեսակետից նաև ուզում եմ մի բան էլ ասել, որ վերահսկողությունը, քանի որ շատ թույլ է, Կառավարությանը պիտի առաջարկենք, ընդհանրապես նախարարությունում կամ Կառավարությունում բավականին մեծ կառուցվածքային փոփոխություններ կատարվեն ապագայում, որովհետև իմ գիտակցության մեջ՝ խորհրդային տարիներին հիշում եմ, որ քանի-քանի դիտակետեր կային, և մարդիկ գնում էին այդ դիտակետերում հետազոտություններ էին կատարում՝ ջրի և այլն: Ինչու միայն ջրի, այլ նաև տեղումների հետ կապված. մթնոլորտի հետ կապված, որ վերացել է՝ չկա: Այս ամենը պետք է կատարվի վերջապես: Ես ցավով եմ նաև նշում, որ կատարված ոչ ճիշտ վերահսկողության պայմաններում, դարեր շարունակ Ասկերանում երկու աղբյուր կար՝ մեկը կոչվում էր Բայկալ, մյուսն էլ Կուքյուն աղբյուր: Ժողովուրդը օգտվում էր այնտեղից, որովհետև չկար ջրատար խողովակներ և այլն: Մարդիկ կուժերը դնում էին, անասունները գնում էին ջուր էին բերում, հիմա այս տարի այդ երկու աղբյուրները, որոնք դարերի պատմություն ունեն՝ ցամաքել են: Այդ բոլոր ջրավազանները Ասկերանի շրջապատում որ կան, մարդիկ տարբեր նպատակներով օգտագործում էին, էլի ցամաքել են: Արդյունքը ես չէի ասի, որ հիդրոէլեկտրակայան են կառուցել, այլ արդյունաբերական բոլոր հիմնական քարի վերամշակման, որ մեկ տասնյակից ավել է տեղադրված են ավազանում, չեմ խոսում (չի լսվում) զորամասերը, քաղաքներում ինչ են կատարվում գետի հետ կապված, այդ ամենը բերում է դրան, որովհետև քանդում են, փորում են, որտեղից ասես հանում են, ջրի հոսքն են փոխում իրենց համար: Ես առաջարկում եմ, որպեսզի Կառավարությունը համապատասխան մոտեցում ցուցաբերի, վերահսկողությունը մեծանա այդ արտադրամասերի նկատմամբ, որտեղից ինչ ասես չհանեն: Վերջապես իմ առաջարկության մյուս մասը վերաբերում է, եթե ասում ենք հետադարձ ուժ չունի, բայց ես կարծում եմ մեր սերունդները մեզ չեն ներելու, չեն ներելու այն բանի համար, որ մենք կատարում ենք մեր բնության նկատմամբ, մեր անտառների նկատմամբ: Իշխանությունները գալու են, գնան տասնյակ տարիներով, ամեն ինչ փոխվելու է, և ես առաջարկում եմ այն բոլոր հիդրոէլեկտրակայանների տերերին, որոնք  կառուցել են այդ ձևի կատարվի որոշակի փոփոխություններ գոնե՝ տեղ-տեղ կառուցվեն ջրավազաններ, ջրամբարներ՝ էկոլոգիան փրկելու համար: Նրանք կարող են օգտվել այդ ջրավազաններից: Ինչ է, խողովակ է էլի, քցի այնտեղ նորից հանի տար, թող ջուրը մի քիչ կուտակվի այստեղ այնտեղ: Գոնե այս ձևով, ինչ-որ ձևի փրկենք այն, ինչ որ եղել է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, մենք ավարտեցինք մտքերի փոխանակության փուլը: Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ երկու րոպե ունենք Կառավարության հետ հարցուպատասխանը, լավ կլինի ավարտենք: Լրիվությամբ ընդունելի է և պարոն Վիլեն Սաֆարյանի, և պարոն Գաբրիելյանի ներկայացրած մտահոգությունները, խնդիրները: Այո, այդպիսի մտահոգություններ կան և դրանք վերջին ամիսներին կարծես՝ ավելի հրատապ են դարձել, բայց սա քայլ է, որպեսզի այդ ոլորտում մենք գնանք այն կարգավորումներին, որի պակասը եղել է նախորդ տարիներին: Սա ասում եմ իմ անձնական կարծիքը, և մենք հիմա անցնում ենք քվեարկության: «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծն է քվեարկվում: Քվեարկություն: Կողմ՝ 20, դեմ՝ 3, ձեռնպահ՝ չկա: Որոշումն ընդունված է, շնորհակալություն, օրենքի նախագիծը արժանացել է հավանության, շնորհակալություն: Հինգ րոպե հիմա կարող ենք անել ընդմիջում, անե՞նք: Հինգ րոպե ընդմիջում՝ հինգ րոպե, խնդրում եմ մնալ ճեմասրահում:

 

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ

Աշոտ Ղուլյան – Հարգելի ներկաներ, Կառավարության հարգելի անդամներ, շարունակում ենք փետրվարի 20-ի՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի, այսօր բացված 11-րդ նստաշրջանի առաջին նիստի աշխատանքները, և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ այսօր հերթական նիստում ունենք Կառավարության հետ հարցուպատասխանը: Հանրապետության նախագահը՝ այսօր առավոտվանից հանդիպումների է, քիչ առաջ ասեցի, որ ժամանակային առումով չէինք հասցնում: Կառավարության անդամները ներկա են՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կանոնակարգի պահանջներին կարծում եմ՝ ծանոթացնելու կարիք չկա: Պատգամավորները՝ հիշեցնեմ, հարցերը հնչեցնում են ամբիոնից, Կառավարության անդամները պատասխանները՝ նույնպես, հարցերի համար՝ երկու րոպե, պատասխանների համար՝ երեք րոպե, արձագանքելու համար՝ մեկական րոպե: Այժմ խնդրում եմ պատգամավորներին գրանցվել հարցերի համար, քանի որ այդ էլեկտրոնային այդ գրանցումը հիմա չունենք, խնդրում եմ հարցեր: Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան, Վիլեն Սաֆարյան: Երեք հարց, շատ լավ: Ես հիմա նորից հնչեցնում եմ հարցերի հեղինակներին՝ հայտ ներկայացրած պատգամավորներին, Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան և Վիլեն Սաֆարյան: Այժմ սկսում ենք հարցերը ներկայացնելու ընթացակարգը: Ամբիոնի մոտ է հրավիրվում պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, վերջերս Ստեփանակերտի երաժշտական կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հնչեցվեց մի հարց՝ մոտավորապես հետևյալ ձևակերպումով. մինչ վերջին տարիները կոլեկտիվի աշխատակիցներից ոմանք ստանում էին աշխատավարձին հավելավճար՝ երկարաժամյա ծառայության համար, այսպես ասած (за выслугу лет): Վերջերս այդ հավելավճարի տրամադրումը դադարեցվեց, իրենց իսկ ձևակերպումով՝ ֆինանսների բացակայության պատճառով: Իմ հարցումները դպրոցի տնօրինությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին թույլ չտվեցին ստանալ հստակ մեկնաբանություններ: Կխնդրեի մեկնաբանել այդ հարցը: Երկրորդ հարցս՝ Կրթության ոլորտում գործող կարգի համաձայն, երիտասարդ մասնագետները՝ ուսուցիչները, այլ բնակավայրեր գործուղելու դեպքում նրանց տրամադրվում է հավելավճար՝ մինչև 6 տարի առավելագույն ժամկետով: Սակայն, կան բազմաթիվ մասնագետներ, երբ այդ մասնագետը շարունակում է աշխատել նույն կարգավիճակով, բայց առանց արդեն հավելավճար ստանալով: Նման մասնագետների խիստ անհրաժեշտությունը, առավել ևս ծայրամասային դպրոցներում կա: Կխնդրեի պարզաբանել՝ ինչո՞վ է հիմնավորված այս ժամկետային սահմանափակումը հավելավճարների տրամադրման հարցում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ առաջին հարցին, խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան  - Շնորհակալություն հարցի համար: Հարցը ունի լրացուցիչ ուսումնասիրման կարիք: Հրատապ ռեժիմում կպարզվի հարցուպատասխանի  վերաբերյալ տեղեկատվությունը և կհայտնվի:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Բաղունց, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար, տիկին Նարինե Աղաբալյանը:

Նարինե Աղաբալյան – Երկրորդ հարցի կապակցությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ, այո, գործող կարգի համաձայն, ուղեգրվում էր ուսուցիչը երեք տարով, հետո ցանկության դեպքում, կնքվում էր նաև երկրորդ պայմանագիրը ևս երեք տարով, բայց մեր կողմից ուսումնասիրվել է այս ուղեգրման արդյունքները, և արդեն պատրաստ է նոր նախագիծը, որի համաձայն՝ հանվելու է նախ այդ կիլոմետրերի սահմանափակումը, այսինքն՝ 30 կիլոմետր և ավելին ուղեգրվող ուսուցիչը ստանալու է, այո և կեցության վարձ՝ 20 հազար դրամի չափով և հավելավճար՝ 50 տոկոսի չափով, իսկ մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա ուղեգրվող ուսուցիչները, ամեն դեպքում կամ տրանսպորտային ծախսն է փոխհատուցվելու՝ եթե օգտվում են նրանք երթուղային տրանսպորտից, եթե՝ ոչ, մասնակի փոխհատուցվելու է նրանց ծախսը: Այս փոփոխությունը կատարվում է այն նպատակով, որպեսզի խրախուսենք հենց մոտիկ բնակավայրերում ապրող ուսուցիչներին, ովքեր դասավանդում են կոնկրետ դպրոցում և հատկապես բնագիտական առարկաների ուսուցիչներին: Որ գյուղերում, որ ունենք բնագիտական առարկաններ ու լավ ուսուցիչներ, որպեսզի կողքի գյուղում եթե կա այդ խնդիրը, նրանք լինեն շահագրգռված և գնան և դասավանդեն այնտեղ՝ այդ խնդիրը մեղմելու նպատակով: Այդ կարգը, կարծում եմ՝ մարտի 1-ից կգործարկվի:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, պարոն Բաղունց: Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց – Ուղղակի, չհնչեց 6 տարի առավելագույն ժամկետի փոփոխությունը:

Նարինե Աղաբալյան – Նոր կարգի համաձայն, այդ 6 տարվա սահմանափակումն է վերանալու, այսինքն՝ եթե մարդը շարունակի աշխատել նա շարունակելու է օգտվել այս նույն սահմանված արտոնություններից:

Գագիկ Բաղունց – Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցի համար հրավիրվում է Հայկ Խանումյանը, թող պատրաստվի Վիլեն Սաֆարյանը:

Հայկ Խանումյան – Նախընտրական շրջան է, սուր հարցեր չի լինի այս պահին, ընթացիկ հարցեր են՝ էկոնոմիկայի նախարարին ուղղված, վերաբնակեցման վերաբերյալ է:  Տարիներ առաջ, 1997-ից 2005թթ.. Տարբեր քաղաքացիներ, ովքեր բանակցել են, Արցախում վերաբնակեցման պայմանագիր չի կնքվել այդ մարդկանց հետ հիմա տների սեփականաշնորհման կարգի հետ կապված կա պահանջ, որ համապատասխան ընթացակարգով անցնեն և 1997-ից 2005 թվականին եկածները, շատ հաճախ այդ ընթացակարգերին չեն համապատասխանում: Ի՞նչ է պատրաստվում անել Կառավարությունը, քանզի այս մարդկանց 10 տարին վաղուց անցել է՝ նրանց տները և հողամասը սեփականաշնորհելու համար: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը:

Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն հարցի համար: Մենք տարբեր ժամանակներում առիթ ունեցել ենք այդ հարցի վերաբերյալ և քննարկումներ ունենալու, և տեղեկություններ տրամադրելու: Պետք է փաստենք հետևյալը: Մենք ունենք մի գործընթաց, որը կոչվում է վերաբնակեցում, որը կարգավորվում է Կառավարության կողմից հաստատված որոշումներով և այդ Կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակներում իրականացվում է քաղաքացիներին սեփականության իրավունքով գույքի տրամադրումը՝ պայմանները ապահովելու պարագայում: Կա մի այլ խավ, որը որ տեղափոխվել և ապրում է այդ շրջաններում, որտեղ որ մենք իրականացնում ենք վերաբնակեցման ծրագրեր, բայց այդ քաղաքացիները չունեն վերաբնակչի կարգավիճակ: Եթե մենք դիտարկելու լինենք սեփականաշնորհման խնդիրը վերաբնակեցման ծրագրի շրջանակում, ապա այդտեղ կարգավորումները հստակ են: Մենք ունենք խնդրիր, որ քաղաքացիները, որոնք որ չունենք վերաբնակչի կարգավիճակ, ևս պետք է ունենան հնարավորություն՝ օգտվելու սեփականաշնորհման գործընթացից՝ հաշվի առնելով, որ նրանք հանդիսանում են իրավատեր այդ իրավակարգավորումների շրջանակներում: Հարցը Կառավարությունում քննարկվում է, ունենք գույքագրված տեղեկություններ բնակիչների վերաբերյալ բոլոր շրջանների, և համապատասխան որոշումները կայացնելուց հետո՝ քաղաքացիների խնդիրը կլուծվի: Որևէ խտրական վերաբերմունք Կառավարությունը այս կամ այն կարգավիճակով, կամ այս կամ այլ սոցիալական խմբի նկատմամբ չունի, բոլորն էլ օգտվելու են այն իրավունքներից, որը որ գործում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ունենք ընթացակարգային խնդիրներ, որը որ Կառավարությունում քննարկման փուլում է, շրջանառության փուլում է: Ընդունվելուց հետո անպայման մեկ մեծ որոշմամբ կամ մի քանի փուլերով կիրականացվի:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան: Հայկ Խանումյան:

Հայ Խանումյան – Պարոն նախարար, հնարավո՞ր է նշել ժամկետ և դրանից հետո քաղաքացիները կարող են դիմել սեփականաշնորհման գործընթացը սկսելու համար:

Լևոն Գրիգորյան – Ժամկետ կդժվարանամ նշել, որովհետև ծավալուն աշխատանք է, բայց բոլոր այն բնակիչները, որոնք որ կան այս հարաբերությունների շրջանակներում, կարող են դիմել իրենց շրջանի վարչակազմին՝ հաշվառվեն այնտեղ, որովհետև սեփականաշնորհման գործընթացը իրականացվում է շրջանային վարչակազմերի համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Կարող են հաշվառվել՝ հետագայում Կառավարությունը ընդհանուր առմամբ որոշում կայացնի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար: Եզրափակիչ հարցը՝ պատգամավոր Վիլեն Սաֆարյան, խնդրեմ:

Վիլեն Սաֆարյան – Հարգելի Կառավարություն, հարգելի գործընկերներ: Նախկինում Հանրապետության տարածքում՝ իմ կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Հանրապետության տարածքում առկա սողանքային մարմինները ժողովրդական տնտեսությանը տարեկան առնվազն հասցնում է 60-ից 65 միլիոն վնաս՝ լինի դա ճանապարհային ցանց, բնակարանային ֆոնդ, կոմունիկացիաներ և այլն: Հարցս՝ Կառավարությունը արդյո՞ք չի նախատեսում նմանօրինակ պրոբլեմների ուսումնասիրման համար պետպատվերի շրջանակում ֆինանսավորի համապատասխան աշխատանքներ՝ մասնավորապես սողանքների առաջացման և նրանց ռիսկի գնահատումը և այլն: Ուզում եմ ավելացնել, որ տվյալ՝ իմ կողմից նշված աշխատանքները հնարավոր չէ իրականացնել Արցախի գիտական կենտրոնի կողմից կատարվող աշխատանքների շրջանակներում, որովհետև սահմանափակումներ, մասնավորապես աշխատանքային խմբի կազմի վերաբերյալ, ֆինանսավորման վերաբերյալ և այլն տվյալ գիտական կենտրոնի շրջանակներում առաջարկվող ծավալի չափով՝ հնարավոր չէ իրականացնել:

Աշոտ Ղուլյան – Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը, խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան – Քանի որ հարցը վերաբերում է մի քանի գերատեսչություններին, հավանաբար պատասխանեմ ես: Իսկապես սողանքների երևույթները առկա են մի քանի համայնքների տարածքում և բավականին մեծ վնաս են հասցնում և առկա են մի շարք քարտեզագրումներ թե բնակելի տների, թե ճանապարհների գծով: Սակայն, դրանց համատարած կամ ամփոփ ուսումնասիրություն կամ վերլուծություն այս պահի դրությամբ մենք չունենք: Անհրաժեշտ է բավականին և ֆինանսական միջոցներ, և աշխատանքային ռեսուրսներ այդ գործընթացը իրականացնելու համար: Մենք կուսումնասիրենք անպայման այդ հարցը: Կլինի դա գիտական ուսումնասիրությունների շրջանակներում, թե զուտ Կառավարության առանձին մարմինների կամ թեկուզ Հայաստանի Հանրապետության գործընկերների միջոցով՝ այդ ուսումնասիրությունների կազմի ուսումնասիրությունների ծրագիր ըստ եզրակացությունների արդեն կձեռնարկվեն միջոցներ՝ ապագայում, թե ճանապարհների, թե ընդհանարապես ինչ որ հակազդող միջոցառումների կիրառման վերաբերյալ: Այս պահի դրությամբ առկա է՝ առաջին հերթին վերլուծության կարիք, որի նպատակով առաջիկա ժամանակներս կկազմակերպենք միջոցառումներ և կիրականացնենք:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան: Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Պարոն պետնախարար, Ձեր պատասխանն ինձ լիովին գոհացնում է, պարզապես, ես նկատի ունեի ոչ թե ինչ-որ նախարարության կազմ, լինի դա բնապահպանության կամ կրթության և գիտության, կապ չունի, պարզապես, ուզում էի պատասխանը հնչել Ձեզանից, որ Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորելու այդ սուր խնդիրները: Դե թե ինչ ձևաչափով կլինի՝ դա կարևոր չէ:

Գրիգորի Մարտիրոսյան – Դուք նշեցիք գիտական թեմաների շրջանակներում դա հնարավոր տարբերակներից մեկն է: Այդ նպատակով կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, քանի որ հարցը վերաբերում է երկրաբանական, բնության հողային շերտի ուսումնասիրման և  հնարավոր փոփոխությունների հետ, այդ ուսումնասիրությունները կարող են իրականացվել  նույն այդքան բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կամ համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Պարոն Սաֆարյան, գիտական մասով նախարարն էլ ունի ասելու՝ հետո: Ավարտից ինքը կներկայացնի Ձեզ: Մենք ամփոփում ենք հարցուպատասխանի արդյունքները: Այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի համար գրանցվել են երեք պատգամավորներ: Բոլոր երեք պատգամավորները հնչեցրել են իրենց հարցերը, ընդհանուր առմամբ հնչել է չորս հարց, և  այդ հարցերին տրվել են պարզաբանումներ և կոնկրետ պատասխաններ: Սրանով մենք ավարտում ենք, ուզում եմ հայտնել շնորհակալություն Կառավարության մեր գործընկերներին: Մենք այսօր առավոտյան խոսացել ենք մեր հաջորդ գործունեության պլանի մասին՝ օրացույցի մասին: Ամենայն հավանականությամբ մենք հանդիպելու ենք նորից ապրիլ ամսին, կանոնակարգով էլ մենք ապրիլին էլ ունենք հարցուպատասխան, բայց դա լինելու է ընտրություններից հետո: Այս գումարման խորհրդարանը մինչև մայիսի 21-ը շարունակելու է կատարել իր լիազորությունները, քանի որ կան օրենքի նախագծեր, մենք շարունակում ենք ստանալ Կառավարությունից նախագծեր, Ազգային ժողովը փորձելու է սպառել իր շրջանառության մեջ գտնվող օրենքները: Եթե ոչ ամբողջությամբ, ապա գերակշիռ մասը: Ուզում եմ, բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Կառավարության անդամներին: Եթե մենք հայտարարությունների ցանկություն չունենք, կարող ենք փակել: Կա՞ն, շատ լավ, մենք ունենք հայտարարություններ, այդ դեպքում շնորհակալություն ձեզ, կարող եք դուք գնալ, որպեսզի մենք կարողանանք շարունակել աշխատանքները:

 

Հայտարարություններ

Աշոտ Ղուլյան – Շարունակենք: Այժմ հայտարարում եմ օրակարգային վերջին հարցը՝ պատգամավորական հայտարարությունների համար ընթացակարգի սկիզբը, և հիմա գրանցում ենք: Պատգամավորական հայտարարությունների համար՝ տիկին Դադայան, Հայկ Խանումյան: Ունենք երկու հայտարարություններ, խնդրեմ, պատգամավորական հայտարարությունների համար, Ռոմելա Դադայան:

Ռոմելա Դադայան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ: Հարցը, որ ուզում եմ հիմա հնչեցնել, գուցե բարձրաձայնելու համար պատեհ ժամանակը չէ, բայց անտեսել Արցախյան գոյամարտում, մարտական գործողությունների ժամանակ, երկու և ավելի զավակներ կորցրած ծնողների բանավոր և գրավոր դիմումները չեմ կարող: 2017թ. Հայաստանի Հանրապետությունում, 2018թ. Արցախի Հանրապետությունում ուժի մեջ է մտել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված հիմնադրամի գործունեությունը». խոսքը 1000 դրամների մասին է: Համոզված եմ՝ բոլորիս համար բացարձակ ճշմարտություն է, որ հիմնադրամի շահառու համարվող բոլոր զինծառայողներն ու նրանց ընտանիքները կարևոր են մեզ համար, պարտական ենք նրանց համար՝ այսօրվա և վաղվա համար: Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ, հատուցման հիմնադրամի կողմից շահառուները ստանում են համապատասխանաբար լրացուցիչ դրամային շահին վճար: Այսօր այն Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տարածվում է հետադարձ տարեթվերով՝ մինչև 2008թ.: Ըստ շրջանառվող լուրերի տարեցտարի տարեթվերի իջեցման միտում կա: Արցախում երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքները եղել են 100-ից ավելի: Այսօր նրանք 71 են, ընդ որում՝ երկուսը՝ 3 զավակ կորցրած ընտանիք, իսկ տարիքը՝ 75-ից բարձր:  Զավակներին կորցրել են հիմնականում մինչև 1995թ.: Ծնողների խնդրանքն է նման կարգավիճակ ունեցողներին ընդգրկել դրամային շահին վճար ստացողների գործող ցուցակին: Քանի որ Արցախի Հանրապետության Կառավարությունը իրավասու չէ լուծել այդ հարցը, ուստի կարելի է առաջարկել Արցախի Հանրապետության Կառավարությանը միջնորդությամբ դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, որպեսզի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում քննարկվի և հարմար գտնելու դեպքում անհրաժեշտ լուծում տրվի նշված խնդրանքին: Ոչ մի նյութական արժեք խոցված սրտին սփոփանք չէ, սակայն ուշադրությունն ու բարոյական կողմը, գոնե բալասան կարող է լինել: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Դադայան: Հաջորդ հայտարարությունը, խնդրեմ, Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան – Քանի որ ամփոփիչ նստաշրջան է, ես ամփոփեմ իմ գործունեությունը, որպես պատգամավոր, վերջին հինգ տարիների ընթացքում: Վերջին հինգ տարիների ընթացքում ես ուղարկել եմ 448 պաշտոնական հարցում, ինչի արդյունքում հայտնաբերվել են միլիարդավոր դրամների յուրացումների փաստեր, տարբեր կոռուպցիոն սխեմաներ, պետական ծախսերի մասին տեղեկատվություն: Այս հարցումների պատասխանների մեծ մասը հրապարակայնացվել է: Որպես պատգամավոր, ընդունել եմ ավելի քանի հազար քաղաքացի: Սա նշանակում է բանավոր դիմումների ընթացակարգ և այդ դիմումների ընթացքավորում, որի մի մասը վերածվել են նաև գրավոր ընթացակարգով ընթացքավորման: «Վերածնունդ» խմբակցությունում մեր կուսակցության ներկայացրած խորհրդարանում միակ կուսակցությունն է, որը հանդես է եկել հարցապնդումներ: Հարցապնդումը Կառավարությանը գրավոր դիմում է, որի արդյունքում Ազգային ժողովը կարող է ընդունել որոշում: Դրանք վերաբերել են պետական երաշխիքով վարկերին, դրանք վերաբերել են գյուղական ճանապարհների ֆինանսավորման ավելացմանը: Դժբախտաբար, այդ որոշումները մերժվել են Ազգային ժողովի կողմից: Ես բազմիցս այցելել եմ Շուշի քրեակատարողական հիմնարկ, ցավոք սրտի, 2018թ. սկսած երբ եղել են համապատասխան դիմումներ, դրա շնորհիվ բոլոր, ռեժիմներում և մեկուսարանում ներգրավված անձանց այցելել եմ, անձնական գործերին ծանոթացել եմ: Դրա շնորհիվ նաև խորհրդարանում որոշակի քննարկումներ ենք կատարել, և այս փուլում ակտիվացվել է քրեակատարողական հիմնարկում գործող ներման հանձնաժողովները՝ ինչի արդյունքում բազմաթիվ դատապարտյալներ վաղաժամկետ ազատ են արձակվել և պատժամիջոցը շարունակել են կրել միայն պայմանական: Իմ ներկայացրած օրինագծերը վերաբերվել են տեղական ինքնակառավարմանը, համայնքների միջոցների ավելացմանը, քրեական օրենսգրքում փոփոխություններին: Հիշեցնեմ, որ համայնքների բյուջեների ավելացման մեծ մասը օրինագծերի մերժվել են, այդ թվում նաև հանձնաժողովային քննարկումների փուլում: Մենք ներկայացրել ենք և քննադատել ենք Կառավարությանը փաստարկված և փաստաթղթավորված: Փոխարենը հաճախ ստացել ենք հայհոյանքներ և զիզինֆորմացիա մեր հասցեին, այնուամենայնիվ մեր մոտեցումները այս հարցում չեն փոխվում, և մենք շարունակելու փաստաթղթավորված, փաստարկված մեր տեսակետները ներկայացնել: Ժամանակը վերջացավ, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, մենք այսքանով ավարտում ենք այսօրվա հերթական նիստի աշխատանքները, օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են և դրանց մեծ մասին տրվել են պատասխաններ:Պարտադիր և ընթացակարգային հարցերը նույնպես քննարկվել են: Ուզում եմ հիշեցնել, որ այսօր մենք նիստը սկսել ենք շնորհավորանքներով: Պատգամավորներին ուզում եմ հիշեցնել, որ ժամը 7-ին այսօր՝ երիտասարդության և մշակույթի պալատում նախատեսված է տոնական համերգ: Դուք բոլորդ հրավիրված եք, Ղարաբաղյան շարժման 32-րդ տարեդարձին նվիրված, վերածննդի օրվան նվիրված այդ տոնական համերգին: Շնորհակալություն այսօրվա աշխատանքի համար, ցտեսություն, բոլորիս հաջողություն: