Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (25 հունիսի 2005 թվականի, ՀՕ-206) 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը 2010 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար:
Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը և ժամանա-կացույցը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
29 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-90