ԼՈՒՐԵՐ
Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի լսումներ
18 մարտի 2020

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը,  ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրի լսումներ: Ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվեն վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր:

Լսումները կանցկացվեն ԱԺ փոքր դահլիճում:

 

ԼՈՒՐԵՐ