ԼՈՒՐԵՐ
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
14 փետրվարի 2020

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ժաննա Գալստյանի նախագահությամբ փետրվարի 14-ին գումարել է նիստ:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը հանձնաժողովին է ներկայացրել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը և առաջարկել այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնել առաջիկա նիստի քննարկմանը: Հանձնաժողովի նախագահը և հիմնական զեկուցողը նշել են, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ներկայացվել:

Հաջորդիվ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի պետ, փոխգնդապետ Վրույր Պետրոսյանը:

Հանձնաժողովը քննարկել և օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

 

ԼՈՒՐԵՐ