Առևտրի և ծառայությունների մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2005թ. ապրիլի 27-ին

Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների (այսուհետ` առևտրի և ծառայու-թյունների) ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` ուղղված առևտրի և ծառայու-թյունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաև սպառող-ների իրավունքների պաշտպանության ապահովմանը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծա-ռայությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության քաղաքացիական օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Գ Լ Ո Ւ Խ   2

ԱՌԵՎՏՈՒՐ

 

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով առևտրի ոլորտում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

վաճառող ` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբա-նական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

աշխատող ` վարձատրության դիմաց վաճառողի հետ կնքված աշխատանքային պայմա-նագրով աշխատող` անմիջականորեն վաճառք իրականացնող ֆիզիկական անձ.

առևտրի օբյեկտ ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.

սպառողական ապրանքների շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրականաց-վում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք.

ոչ պարենային ապրանքներ ` բնակչության նյութական և կուլտուր-կենցաղային պահանջ-ների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր-կենցաղային և տըն-տեսական նշանակության, թեթև արդյունաբերության և այլ արտադրանք.

արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայաց-վում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.

գյուղատնտեսական արտադրանքի շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրա-կանացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսու-հետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք.

կենդանիների շուկա ` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.

շրջիկ առևտրի կետեր՝ ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համա-պատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակ-ներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններ և այլն.

հեղուկ վառելիքի , տեխնիկական հեղուկների , հեղուկ գազի և սեղմված բնական գա - զի մանրածախ առևտրի կետ՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված, հե-ղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի հաշվիչներ, կաշեփողեր, լցավորման ատրճանակներ, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների համար տեղադրված տարողություններ, օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներ, կըշ-ռաքարեր և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներ ունեցող լցավորման կետեր.

առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ՝ առևտրի իրականացման վայրի աշխա-տանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր.

առևտրի կենտրոն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամ-բողջություն տիրապետվող և կառավարվող առևտրի օբյեկտների համախումբ, որտեղ նախատես-ված են նաև հանրային սննդի, զվարճանքի, կենցաղային ծառայությունների համար առանձ-նացված մասեր.

ցուցահանդես - վաճառք ` իրավաբանական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կող-մից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրա-վասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման և տա-րածաշրջանային, միջտարածաշրջանային և միջպետական տնտեսական կապերի ձևավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.

տոնավաճառ ( վերնիսաժ )` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահման-ված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրակա-նացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:

 

Հոդված 3. Առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակները

 

1. Առևտրի օբյեկտների տեսակներն են՝ խանութները, կրպակները, տաղավարները, շրջիկ առևտրի կետերը և հեղուկ վառելիքի, հեղուկ գազի, սեղմված բնական գազի և տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետերը:

2. Առևտրի իրականացման վայրի տեսակներն են՝ առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկա-ները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

 

Հոդված 4. Առևտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները

 

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առան-ձին բաժիններում:

3. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրու-թյանը համապատասխան` ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքա-վորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույ-լատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատ-րաստման համար անհրաժեշտ շենքերով:

4. Առևտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

5. Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշ-ների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:

Հոդված 5. Առևտրի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները

 

1. Առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանա-կան անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախա-տեսված դեպքերի:

2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվա-ճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շու-կաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում):

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նըշ-ված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի վաճառք:

3. Առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչ-պես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախըմ-բերի տարանջատված մեկուսամասերում:

4. Առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրան-քի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն՝

ա) ձեռքի սայլակներով և մինչև ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղինե-րով.

բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.

գ) կենցաղային հարմարություններով և սանիտարական հանգույցով:

5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանք-ների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավոր-ման ապրանքների):

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վա-ճառքը:

6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտնե-րի գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:

Նշված առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:

7. Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադ-րանքի վաճառքը:

8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գոր-ծունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:

9. Առևտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

 

Հոդված 6. Վաճառողին ներկայացվող պահանջները

 

1. Վաճառողը պարտավոր է ապահովել՝

ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.

բ) յուրաքանչյուր աշխատողին` իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանա-քարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.

գ) սպառողի (գնորդի) հետ դրամական հաշվարկները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին (գնորդին) դրամ-արկղային չեկի, իսկ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների իրականացնելու դեպքում` ապ-րանքի գնի վճարումը հաստատող, վաճառողի կողմից հաստատված ձևի, փաստաթղթի տրա-մադրումը.

դ) ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների.

ե) սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտի աշխատողների աշխատանքա-յին արտահագուստի կրումը:

2. Մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) իրականացնելիս վաճառողը (մատակարարը) պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետ գնորդին (պատվիրատուին) տրամադրել՝

ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.

բ) օրենքով սահմանված դեպքերում՝ վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:

3. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման տվյալ վայրում վաճառողի (մատա-կարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առև-տուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա պետք է զետեղվի համապատասխան տեղեկատվություն:

 

Հոդված 7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող

                  պահանջները

 

1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝

ա) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ մասերով նա-խատեսված դրույթների պահանջների կատարումը.

բ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի օբյեկտների) և իր աշխատողներին, օրենսդրությանը համապատասխան, առևտրատեխ-նոլոգիական սարքավորումներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեությունն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով:

2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող՝ փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումնե-րով հագեցված լաբորատորիա:

3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհա-տույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին՝ նրանց հետ օրենքով սահման-ված կարգով կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա, բացառությամբ 5-րդ հոդ-վածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրակա-նացնելու դեպքերի:

Գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում ու տոնավաճառներում (վերնիսաժներում) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վաճառատեղերը տրամադրվում են նրանց անձնագրի հիման վրա:

Առանց պայմանագրերի կնքման, առևտրի իրականացման վայրերում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսված դեպքերի, առուվաճառք իրականացնելն արգելվում է:

Հոդված 8. Աշխատողին ներկայացվող պահանջները

1. Աշխատողը պարտավոր է՝

ա) վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների և գնապիտակների առկայությունը և գնորդին վաճառել օգտագործման նշա-նակությանը համապատասխանող ապրանք.

բ) իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություն-ներին և անհրաժեշտության դեպքում սպառողին (գնորդին) տալ ստույգ և հավաստի տեղեկատ-վություն:

 

Հոդված 9. Առևտրի կազմակերպման կանոնները

 

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանված տեսակ-ներով:

2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարնե-րում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի և սեղմված բնական գազի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահան-դես-վաճառքի կազմակերպման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով ու ավտոմատներով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցով:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա պիտակ, իսկ ապրանքատեսակը` նաև գնապիտակ:

4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շու-կաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայու-թյունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):

5. Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. Շրջիկ առևտրի կետերով վաճառք կատարելիս պետք է ստեղծվեն պայմաններ` ապա-հովելու վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակը:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:

Տեղում սպառելու համար (այդ թվում՝ միանգամյա օգտագործման տարաներով) սննդա-մթերք վաճառելիս շրջիկ առևտրի կետերը պետք է ունենան տարաները, անձեռոցիկները հավա-քելու տարողություններ (աղբարկղեր):

7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հի-գիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափա-թեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը:

8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում և անցկացվում են իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:

Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաև նմուշ-ներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:

9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահման-ված տոնական օրերին:

10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրակա-նացվել առևտրի օբյեկտներից:

Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայու-թյունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:

Պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճա-ռողը:

Պատվերի ընդունման և մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի և վճարվում գնորդի կողմից՝ ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:

11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:

Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձման:

12. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առևտրի օբյեկտներում:

Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող և հատային ապրանքները:

14. Կրպակներում արգելվում է վաճառել՝

ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում և պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի և գարեջրի, որոնց տեղափոխումը և պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման և պահման համար նախատեսված հատուկ սառնարան-ներում.

բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:

15. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի առանձնահատկություններն են`

ա) հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլ-կեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում և կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձ-նացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով.

բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը և քաշը:

16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում:

17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առևտուրը կազմակերպվում է մշտական (ստացիոնար) կայանների միջոցով` օրեն-քով սահմանված կարգով այդ նպատակի համար հատկացված վայրերում:

18. Շրջիկ առևտրի միջոցներով հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գա-զի, սեղմված բնական գազի մանրածախ առևտուրն արգելվում է:

19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում և առանձնացված առևտրի օբյեկտներում:

Առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր):

20. Արտադրատեխնիկական նշանակության ապրանքների վաճառքն արտադրողները և (կամ) մատակարարները իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապ-րանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայ-րերի միջոցով:

21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող օտարերկրյա դիվանագիտական անձնակազմի սպասարկումը կարող է իրականացվել առանձնացված խանութներում:

Այդ խանութներում վաճառքի և սպասարկման առանձնահատկությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ Ո Ւ Խ   3

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոդված 10. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործվող հիմ-նական հասկացություններն են`

հանրային սնունդ ` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.

հանրային սննդի ծառայություն ` սպառողների սննդի և հանգստի անցկացման պա-հանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների հա-մալիր.

խոհարարական արտադրանք՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակ-ների և կիսապատրաստվածքների համախումբ.

ճաշացուցակ՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.

հանրային սննդի օբյեկտներ՝ հանրային սննդի ծառայության իրականացման համար կա-ռուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.

վաճառող ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կա-տարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմա-կերպման ուղղությամբ.

աշխատող ` վարձատրության դիմաց վաճառողի հետ կնքված աշխատանքային պայմա-նագրով աշխատող` անմիջականորեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձ:

Հոդված 11. Հանրային սննդի օբյեկտների դասակարգումը և դրանց ներկայացվող

                      պահանջները

 

1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

2. Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաև տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:

4. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակ-ներ, սանհանգույցներ:

5. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վա-ճառքը:

6. Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպու-թյուններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրա-ցումը:

7. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

 

Հոդված 12. Հանրային սննդի օբյեկտի վաճառողին և աշխատողին ներկայացվող

                     պահանջները

1. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:

2. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:

3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):

Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գի-նը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

4. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պետական ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:

6. Աշխատողները՝ սրահի վարիչը, բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը և բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ:

7. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհա-րարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվա-նումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:

 

Գ Լ Ո Ւ Խ   4

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 13. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով կենցաղային ծառայության ոլորտում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

կենցաղային ծառայություն ` սպառողների կենցաղային կարիքների բավարարման հա-մար՝ նրանց պատվերով կատարողի կողմից մատուցվող ծառայություն:

Կենցաղային ծառայությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարությունը.

կենցաղային ծառայության օբյեկտներ ՝ կենցաղային ծառայությունների համար կառուց-ված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ տարածք.

կատարող ` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայու-թյուն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

աշխատող ` վարձատրության դիմաց կատարողի հետ կնքված աշխատանքային պայմա-նագրով աշխատող` անմիջականորեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձ:

 

Հոդված 14. Կենցաղային ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Կենցաղային ծառայության օբյեկտներում գործունեությունն իրականացնում են իրավա-բանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Կենցաղային ծառայության օբյեկտներում՝ սպառողներին տեսանելի տեղում, փակց-վում է մատուցվող ծառայությունների գնացուցակը:

3. Կենցաղային ծառայության օբյեկտները պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

 

Հոդված 15. Կենցաղային ծառայության օբյեկտների կատարողին և աշխատողին

                    ներկայացվող պահանջները

1. Կատարողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:

2. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է կատարողը:

3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապա-տասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:

4. Կատարողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող կատարողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը: 

Գ Լ Ո Ւ Խ   5

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Պետական կառավարման լիազոր մարմինը և նրա իրավասությունները

Առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կառավարումն իրականացնում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:

 

Հոդված 17. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահ-պանման  նկատմամբ  հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 7-րդ հոդվածի  3-րդ մասի, 11-րդ  հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մար-մինները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները, սույն հոդվածով նախատեսված գործա-ռույթների կատարման մասով, հաշվետու են տարածքային կառավարման մարմիններին` շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտում՝  քաղաքապետին):

 

Գ Լ Ո Ւ Խ   6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Սույն օրենքի պահանջները խախտելու համար առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անհատ ձեռնարկատե-րերը) կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ Ո Ւ Խ   7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա, իսկ Լեռնային Ղարաբաղի  Հան-րապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերի համար` երկու տարվա ընթացքում, առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրա-վաբանական և ֆիզիկական անձինք (անհատ ձեռնարկատերերը) պարտավոր են իրենց գործու-նեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերի համար` երեք տարվա ընթացքում: 






 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ







25 հունիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-206