ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
դեկտեմբերի 19-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ժբ» ենթակետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով.
«ժգ) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար։»։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-ին կետով.
«31. Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար 25 000-150 000 դրամ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 24
Ստեփանակերտ
ՀՕ-127-Ն