ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
դեկտեմբերի 19-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով.
«17.1) սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.»:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) Արցախի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տալիս է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 24
Ստեփանակերտ
ՀՕ-125-Ն