«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

       դեկտեմբերի 19-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-170 օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:» նախադասությունը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                       Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. դեկտեմբերի 24

Ստեփանակերտ

ՀՕ-123-Ն