«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

       դեկտեմբերի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «հարյուր քսան տոկոսը» բառերից հետո լրացնել «, բացա­ռությամբ սույն հոդվածի 2.1-ին մասի» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի յոթանասուն տոկոսից:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «17-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ,  6-րդ մասերով» բառերը փոխարինել «17-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ մասերով» բառերով, իսկ «20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերով» բառերը փոխարինել «20-րդ հոդվածի 1-7-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով պետական ծառայության հավասար պաշտոնում նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցով:».

2) 2-րդ և 3-րդ մասերում «արտամրցութային» բառից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Սույն հոդվածի 1.1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույթները կիրառելու նպատակով պետական ծառայության առանձին տեսակների համար հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են սույն օրենքի 6-րդ հավելվածով հաստատված սանդղակների աղյուսակում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով: Եթե համապատասխան պաշտոնների համար հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները տվյալ սանդղակի 1-11-րդ մակարդակներում նույնն են, ապա պաշտոնները համարվում են հավասար: Ցածր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում ցածր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից: Բարձր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակից­ները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում բարձր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից:».

4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Արցախի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոններից կամ փրկարարական ծառայության պաշտոններից ազատվելուց հետո Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի 6-րդ հավելվածով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա զինվորական կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով, եթե առկա է սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանը:»:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «միևնույն» բառը փոխարինել «հավասար» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական  ծառայողի  համար  պաշտոնային  դրույքաչափը  հաշվարկելիս 17-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ): Հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:»:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արցախի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում պետական ծառայողի պաշտոնի իջեցումը որպես կարգապահական տույժ կիրառելու դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե աշխատավարձի համապատասխան սանդղակում առկա է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակից, հակառակ դեպքում պետական ծառայողը վարձատրվում է տվյալ սանդղակի ամենաբարձր գործակցով:»:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում, սույն կետով նախատեսված ժամանակահատվածում ներառվում են նաև պետական ծառայողի ծառայողական քննության և (կամ) Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին, 6.2-րդ և 6.3-րդ մասեր.

«6.1. Մեկ կիսամյակի ընթացքում առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման դեպքում պետական ծառայողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կիսամյակային հաշվետվությունները գնահատվել են դրական: Այդ դեպքում պետական ծառայողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի աշխատած օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:

6.2. Պետական ծառայողը չի պարգևատրվում, եթե կիսամյակային հաշվետվությունը գնահատվել է բացասական:

6.3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման դեպքում պարգևատր­վում է, եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը և պարգևատրման պահին գտնվում է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում կամ տվյալ մարմնում զբաղեցնում է այլ պաշտոն:»:

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «վարձատրության և դրամական օգնության» բառերը փոխարինել «դրամական օգնության, կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական ծառայողին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում պաշտոնից ազատման այն դեպքերում, երբ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով նրա համար նախատեսված է վարձատրություն:»:

 

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Օրենքով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից պետական ծառայության ժամանակավո­րապես թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում աշխատավարձի համապա­տաս­խան սանդղակում տվյալ անձի հիմնական աշխատավարձը որոշվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակցով, իսկ դրա բացակայության դեպքում` առավել մոտ գործակցով:»:

 

Հոդված 10. Օրենքի N 3 և N 4 հավելվածներում «Շարքային» զինվորական կոչման՝

1) 3/1 խմբի «1.39» թիվը փոխարինել «1.41» թվով, իսկ «1.41» թիվը՝ «1.42» թվով.

2) 3/2 խմբի «1.41» թիվը փոխարինել «1.42» թվով:

 

Հոդված 11. Օրենքի N 5 հավելվածում «Շարքային» զինվորական կոչման՝

1) 3/1 խմբի «1.38» թիվը փոխարինել «1.41» թվով, «1.40» թիվը՝ «1.42» թվով, իսկ «1.42» թիվը՝ «1.43» թվով.

2) 3/2 խմբի «1.40» թիվը փոխարինել «1.42» թվով, իսկ «1.42» թիվը՝ «1.43» թվով.

3) 3/3 խմբի «1.42» թիվը փոխարինել «1.43» թվով:

 

Հոդված 12. Օրենքի N 6 հավելվածում՝

1) Պետական ծառայության (բացառությամբ դիվանագիտական, հարկային և հարկադիր կատարման ծառայությունների) կրտսեր պաշտոնների 3-րդ և 2-րդ ենթախմբերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«             

Պետական ծառայություն, բացառությամբ դիվանագիտական,

հարկային և հարկադիր կատարման ծառայությունների

Մակարդակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

Կրտսեր պաշտոններ

3-րդ ենթախմբի սանդղակ

2-րդ ենթախմբի

սանդղակ

11

Աճ չկա

1.68

1.95

10

Երեք տարին մեկ

1.63

1.90

9

1.58

1.84

8

1.54

1.79

7

Երկու տարին մեկ

1.49

1.73

6

1.47

1.68

5

1.45

1.63

4

Յուրաքանչյուր տարի

1.44

1.59

3

1.43

1.54

2

1.42

1.49

1

1.41

1.47

».

        2) Հարկային ծառայության մասնագիտական պաշտոնների հարկային տեսչության  2-րդ և 1-ին կարգի մասնագետների և հարկային տեսչության հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ, վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ ենթախմբերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Հարկային ծառայություն

Մակար­դակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

1

2

Հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետ

Հարկային տեսչության հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի  2-րդ կարգի մասնագետ, վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ

11

Աճ չկա

1.68

1.95

10

Երեք տարին մեկ

1.63

1.90

9

1.58

1.84

8

1.54

1.79

7

Երկու տարին մեկ

1.49

1.73

6

1.47

1.68

5

1.45

1.63

4

Յուրաքանչյուր
տարի

1.44

1.59

3

1.43

1.54

2

1.42

1.49

1

1.41

1.47

»:

Հոդված 13. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն Օրենքի 2-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները գործելու են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. 2021 թվականի հունվարի 1-ից՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը սույն Օրենքի 10-13-րդ հոդվածներով սահմանված գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգավորումների համապատասխան սանդղակից ընտրվում է սույն Օրեն­քով հաշվարկված գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) կամ առավել մոտ բարձր գործակիցը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                       Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. դեկտեմբերի 24

Ստեփանակերտ

ՀՕ-122-Ն