«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

        նոյեմբերի 28-ին

        

 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ  ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ  ԳԱՂՏՆԻՔԻ  ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» 1999 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-58 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «ժբ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասից «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը» բառերը հանել:

 

Հոդված 3. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ.  դեկտեմբերի 12

Ստեփանակերտ

ՀՕ-119-Ն