ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
նոյեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-9 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից» բառերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգրքից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի «պետական զինանշանի» բառերը փոխարինել «զինանշանի» բառով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գերագույն դատարանի նախագահը» բառերը փոխարինել «դատարանների նախագահների խորհրդի նախագահը» բառերով, իսկ «կառավարության աշխատակազմի,» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-118-Ն