«Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                       Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «(եկամտահարկին)» բառը.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Առևտրի հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս:».

3) 3-րդ մասից հանել «և (կամ) եկամտահարկին» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածից հանել «(եկամտահարկի)» և «, ինչպես նաև հարկվող շահույթը կամ եկամուտը որոշելիս` հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված  4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(եկամտահարկի)» բառը:

 

Հոդված  5. Օրենքի 12-րդ հոդվածի`

1)  1-ին մասը «եկամուտներից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին ղարաբաղյան աղբյուրներից վճարվող եկամուտներից» բառերը.

2) 21-րդ մասում ««Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով.   

3) 22-րդ մասում ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված  6. Օրենքի 14-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Առևտրի հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-90-Ն