ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
16 դեկտեմբերի 2019

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Ժաննա Գալստյանի նախագահությամբ:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ հավանություն է տվել օրինագծերը հերթական նիստում քննարկելուն:

ԼՈՒՐԵՐ