«Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                     Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի  ապրիլի  30-ի ՀՕ-207 օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2 1-րդ և 22-րդ մասերով.

«21. Սույն օ­րեն­քով կար­գա­վոր­վող հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով բացառապես առևտրի հարկ վճարողները ազատվում են «Ե­կամ­տա­հար­կի մասին» Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տութ­յան օրենքի 21-րդ ­հոդ­վա­ծի 1-ին մասի «ա» են­թա­կե­տով հար­կա­յին գոր­ծա­կա­լի հա­մար սահ­ման­ված պարտա­վո­րութ­յուն­նե­րի կա­տա­րու­մից, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

22. Սույն օ­րեն­քով կար­գա­վոր­վող հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով բացառապես ան­հատ ձեռնարկա­տեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տա­րած­վում «Պար­տա­դիր սո­ցիա­լա­կան ապահովութ­յան վճար­նե­րի մա­սին» Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տութ­յան օ­րեն­քով նախատեսված եկամտի ստաց­ման հետ կապ­ված ձեռք բեր­ված ապ­րանք­նե­րի հա­մար կա­տա­րած ծախ­սե­րի հիմնա­վոր­ման նկատ­մամբ ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և տարածվում է 2009 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


29 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-35-Ն