ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 20-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ
ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-149 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ամանոր (նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ), նախածննդյան օրեր (հունվարի 3-ը, 4-ը, 5-ը), Սուրբ Ծնունդ և Հայտնություն (նշվում է հունվարի 6-ին), ոչ աշխատանքային օրեր:
Հոդված 2. Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշա-տակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 3. Հայրենյաց պաշտպանի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխա-տանքային օր:
Հոդված 4. Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:
Հոդված 5. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
Հոդված 6. Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին:
Հոդված 7. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին:
Հոդված 8. Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխա-տանքային օր:
Հոդված 9. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 10. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 11. Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 12. Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:
Հոդված 13. Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 14. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Հոդված 15. Բռնադատվածների օր՝ նշվում է հունիսի 14-ին:
Հոդված 16. Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին:
Հոդված 17. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
Հոդված 18. Արցախի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 19. Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:
Հոդված 20. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Հոդված 21. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Հոդված 22. Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 23. Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Հոդված 24. Արցախի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ Արցախի Հանրապետության կառա-վարության որոշմամբ՝ մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշա-տակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018 թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-93-Ն