Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին
Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի` առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում կիսամյակը:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով առևտրի հարկի ամսական, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20 1-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողները` կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
29 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-32-Ն