ԼՈՒՐԵՐ
Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում
27 նոյեմբերի 2019

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Հանձնաժողովը լսել է Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է  հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:
Խորհրդարանի հանձնաժողովային քննարկումից հետո 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում: 

ԼՈՒՐԵՐ