«Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                հոկտեմբերի 31-ին

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գույքահարկի մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-72 օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետում միջակետը փոխարինել վերջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Գույքահարկից ազատվում են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական  պարագաների  արտա­դրության  և  իրացման համար  օգտագործվող  շենքերն  ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմն իրեն սեփականության իրավունքով պատկանող` սույն մասի 3-րդ կետում նշված շենքերի և շինությունների համար 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապա­րակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվող արտոնությունը տարածվում է նաև 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ.  նոյեմբերի 13

Ստեփանակերտ

ՀՕ-116-Ն