Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին
Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-207, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածում նշված դեպքերում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին` սահմանված փաստը տեղի ունենալու պահից:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից ցածր գներ (մասնակի հատուցում), առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի արժեքը):»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «վերահաշվարկ» բառից հետո լրացնել «, եթե ճշտված հաշվարկները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին» բառերով:
Հոդված 4 . Օրենքի 12-րդ հոդվածից հանել 3-րդ և 32-րդ մասերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը «մատակարարների հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «(ներմուծման դեպքում մաքսային հայտարարագրերում)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-84-Ն