«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                հոկտեմբերի 31-ին

 

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 2005 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-218 օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «բանավոր դիմումներ» բառերից հետո լրացնել «, օրենքով սահմանված կարգով ընդունել և քննարկել ներկայացված հանրագրերը» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապա­րակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ.  նոյեմբերի 13

Ստեփանակերտ

ՀՕ-110-Ն