ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանը պատրաստվում է հերթական նիստին
26 նոյեմբերի 2019

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 26-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի և ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի շուրջ հանձնաժողովային քննարկումների արդյունքները: Հանձնաժողովները դրական եզրակացությամբ հավանություն են տվել օրինագծերը հերթական նիստի օրակարգում ընդգրկելուն:

Խոսելով հերթական նիստի օրակարգի նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ կարելի է նախատեսել նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության և ԱՀ Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թվականի տարեկան գործունեության մասին հարցերը:

Հաջորդիվ քննարկվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի պլանավորման և օրակարգ ձևավորելու թեմաները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը նշել է, որ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

ԼՈՒՐԵՐ