Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

      Հոդված 1. Արցախի  Հանրապետության  Սահմանադրության 48-րդ հոդվածի          2-րդ և 3-րդ մասերը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը  տարում Արցախի Հանրապետության և /կամ/ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և /կամ/ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

                      3. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և /կամ/ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և /կամ/ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

      

          Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում   պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։