Ընդունված է 2007թ. փետրվարի 21-ին
Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի`
ա) 31 -րդ կետում «Առևտրի հարկ վճարողները» բառերը փոխարինել «Սույն օրենքով կար-գավորվող հարաբերությունների մասով առևտրի հարկ վճարողները» բառերով.
բ) 31 -րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 32 -րդ կետ.
«32. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի`
ա) առաջին պարբերությունում «մատակարարների կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված են հարկային հաշիվներ» բառերը փոխարինել «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատակարարների կողմից ներ-կայացված են հարկային հաշիվներ (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրեր)».
բ) երկրորդ պարբերությունում «ներկայացված հարկային հաշիվներում» բառերից հետո լրաց-նել «(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)» բառերով:
Հոդված 3 Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից ստացվող եկամուտներից չեն նվազեցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանա-կաշրջանին վերաբերող ծախսերը:»:
Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 30 օր հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
20 մարտի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 16