ԼՈՒՐԵՐ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
29 հոկտեմբերի 2019

 

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության կազմում  այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։

Այցի ծրագրով նախատեսվում են միջոցառումներ ԱՄՆ Կոնգրեսում, հանդիպումներ Ներկայացուցիչների պալատի անդամների և հայկական կազմակերպությունների պատասխանատուների հետ:

ԼՈՒՐԵՐ