ԼՈՒՐԵՐ
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ
29 հոկտեմբերի 2019

 

Հոկտեմբերի 29-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Համաձայն  «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի` ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին հրավիրում է նիստ՝ «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» օրակարգային հարցով»:

ԼՈՒՐԵՐ