ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբին
28 հոկտեմբերի 2019

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական նամակներ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավար Ռեյչել Հարդերին և խմբի մյուս անդամներին՝ խորհրդարանում վերընտրվելու կապակցությամբ։

Նամակում մասնավորապես նշված է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Կանադայի Համայնքների պալատում վերընտրվելու առթիվ։

Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է հայկական նշանակության հարցերում Ձեր՝ որպես «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավարի ներգրավվածությունն ու աջակցությունը։

Վստահ եմ, որ Ձեր գործունեությամբ առաջիկայում ևս կնպաստեք Կանադայի և Արցախի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ խորհրդարանական գործունեություն»։

 

 

ԼՈՒՐԵՐ