«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                             սեպտեմբերի 26-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական  կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամության» բառից առաջ լրացնել «սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ.  հոկտեմբերի 2

Ստեփանակերտ

ՀՕ-108-Ն