«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                սեպտեմբերի 26-ին

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության  մասին»  2005  թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-223 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ, 22-րդ և 33-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի  7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 10-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերում, 13-րդ հոդվածի 8-րդ մասի  13-րդ  կետում, 42-րդ հոդվածի 3-րդ մասում,  46-րդ  հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատում» բառերը փոխարինել «Գերագույն դատարանում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ.  հոկտեմբերի 2

Ստեփանակերտ

ՀՕ-107-Ն