ԼՈՒՐԵՐ
Շարունակվել է Ֆրենք Փալոունի աշխատանքային այցն Արցախ
02 հոկտեմբերի 2019

Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին “Adventist Health Glendele” կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին: Այնուհետև կոնգրեսականն այցելել է “The HALO Trust” ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին:

Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն կատարած շրջայցով:

ԼՈՒՐԵՐ