«Եկամտային հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                           հուլիսի 22-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի          ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում 33-րդ կետի վերջակետը  փոխարինել  միջակետով  և լրացնել  հետևյալ  բովանդակու­թյամբ  34-րդ և  35-րդ կետեր.

«34) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման) ստացվող եկամուտները.

35) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի ստացած ֆինանսական հատուցումը, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «դրույքաչափով» բառից հետո լրացնել                   «, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտն աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «կատարած  ներդրումները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման)  ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Ծախս չեն համարվում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:»:

 

Հոդված 4. Անցումային դրույթներ

 

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:

2.Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված 34-րդ կետի, 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածով սահմանված 1-ին կետի դրույթները գործում են մինչև 2029 թվականի հունվարի 1-ը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-105-Ն