Ընդունված է 2004թ. դեկտեմբերի 22-ին
Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այ-սուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված դեպքում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին՝ սահմանված փաստը տեղի ունենալու պահից, իսկ «գ» ենթա-կետում նշված դեպքում՝ դրանում նշված փաստը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակության նոր նա-խադասությամբ.
«Ընդ որում՝ առևտրի հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:»:
Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 դեկտեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 163