«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                           հուլիսի 22-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28) կարող է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.»:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «նստաշրջանը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահի նոր ընտրություն նշանակվելու դեպքում նախորդ գումարման Ազգային ժողովը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև ընտրական օրենսգրքով սահմանված կարգով Հանրապետության նախագահի նոր ընտրության արդյունքում Հանրապետության նախագահ ընտրվելը: Այս դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է Հանրապետության նախագահի նոր ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումից հետո՝ 2-րդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձ-նաժողովի նախագահը: Այդ նույն օրն էլ ավարտվում են նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-102-Ն