ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հուլիսի 22-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում և 7-րդ հոդվածի 1.1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերը փոխարինել «Ընտրական օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետեր.
«8) սահմանում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը, ապահովում քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան կահավորումը.
9) համայնքի տարածքում (բացառությամբ հանրակրթական դպրոցների) առանձնացնում է անվճար տեղեր քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) հանում է Ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը:»:
Հոդված 4. Օրենքի 90-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. օգոստոսի 12
Ստեփանակերտ
ՀՕ-96-Ն