«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                հուլիսի 22-ին

     

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1»-ին կետով.

«բ.1) սահմանում է Հանրապետության նախագահի թեկնածուների միջև հեռուստաբանավեճերի անցկացման մանրամասները.»:

 

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ մասերով.

«12.1. Հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսևորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

12.2. Հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղոր­դում­ներում թեկնածուների և ընտրություններին մասնակցող կուսակցություն­ների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչական միջոցառումների վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-95-Ն