Ընդունված է 2003թ. փետրվարի 26-ին
Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետից հանել «իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած» բառերը.
բ) հանել 3-րդ կետը:
Հոդված 2 . Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5. Առևտրի հարկ վճարողների կողմից հայտարարագիր ներկայացնելը
Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հայտարարագիր՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ:
Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր ստեղծված (պետական գրան-ցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառու-թյամբ 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշվածների), հայտարարագիրը հաշվառման վայրի հար-կային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
ա) ուժը կորցրած ճանաչել1-ին կետի «ա» ենթակետը.
բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերում նշված դեպքերում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին՝ սահմանված փաստը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «2» թիվը փոխարինել «2.5» թվով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում հանել «Հարկվող օբյեկտը որոշելիս» բառերը:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 -րդ կետով՝
«31. Առևտրի հարկ վճարողները ազատվում են «Ավտոմոբիլային ճանապարհների շինա-րարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից:»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետից հանել «, առանց այդ ապրանքների մատակարարման և ծառայություն-ների մատուցման համար մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարների նվազեցման» բառերը.
բ) 4-րդ կետում «5-րդ հոդվածի 1-ին կետով» բառերը փոխարինել «5-րդ հոդվածով» բա-ռերով:
Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 17-րդ հոդվածը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից առևտրի հարկ վճարողները հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում ապրիլի 1-ից 25-ը ներառյալ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
31 մարտի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ – 33